|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
9 Febb 2010 - ռոմ, Փետրվարի 9 -ը 2012 թ. ՀՀ Սփյուռքի նախարար` Տիկ. Հրանուշ Հակոբյանին Հարգարժան Նախարար,
|
Հռոմ, Փետրվարի 9 -ը 2012 թ.
ՀՀ Սփյուռքի նախարար` Տիկ. Հրանուշ Հակոբյանին
Հարգարժան Նախարար,
2010թ-ի սեպտեմբերի 19-ին Իտալիա կատարած այցի ժամանակ պատիվ ունեցա Ձեզ հետ անձամբ ծանոթանալու: Թեև հանդիպման վայրն անպատեհ և ոչ կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչների հանդեպ նույնիսկ անհանդուրժողական էր, այնուամենայնիվ, Ձեր գովելի կամքն ու հեղինակությունը մեզ հույս ներշնչեցին մասնատված սփյուռքի բեկորները վերամիավորելու գործում:
Սուրբ Վլաս եկեղեցում կայացած հանդիպումը կարող էր շատ կարևոր մեկնակետ հանդիսանալ մեր իրականության համար, առավել ևս Քրիստոնեության մայրաքաղաք Հռոմում: Դեռևս տարիներ առաջ, նախ անձամբ իմ, ապա Իտալիայում ՀՀ Դեսպան պարոն Գագիկ Բաղդասարյանի, որոշ չափով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի, Կարդինալ Վալթեր Կասպերի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերի շնորհիվ հնարավոր էր դարձել ձեռք բերել սույն եկեղեցու տարածքը, որն էլ ապահովում էր գոնե կիրակնօրյա հայածես պատարագի արարողությունները: Դուք ինքներդ առիթ ունեցաք դրա ականատեսը լինելու Հռոմ կատարած Ձեր այցի ընթացքում: Վստահաբար Դուք ևս նկատեցիք խոսքի ազատության սահմանափակման դրսևորումը պաշտոնական հանդիպման ընթացքում, երբ ներքոստորագրյալս ցանկություն հայտնեց իր ներկայացրած կազմակերպության անունից խոսք հղել Ձեզ` Հայաստանը ներկայացնող պատվավոր հյուրին, համայնքի այլ ներկայացուցիչներ բաձրաձայն հնչեցրին Հայաստանի ազգային քայլերգը՝ այդպիսով խոչընդոտելով տարբեր կողմերի միջև երկխոսության հնարավորությունը և գաղափարների փոխանակումը:
Փարիզի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդի ու Հռոմի եկեղեցու պատասխանատու Սրբազան Ղաբրոյանի խոսքերով Հռոմի Լևոնյան պապական վարժարանին պատկանող տարածքները ծառայում են միայն Հռոմի կաթոլիկ հայ համայնքի մշակութային նախաձեռնություններին:
Ցավով եմ նշում, որ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների կողմից շնորհված պատվավոր քաղաքացիության վեհանձն արարքին, փաստ, որ մեծ խանդավառություն էր առաջացրել բոլորիս մեջ, ասորա-քալդեական ծագումով կաթոլիկ Ներսես ԺԹ Պատրիարքը իր ղեկավարած եկեղեցու դռները փակ է պահում Հայաստանի ու Սփյուռքի ոչ կաթոլիկ քրիստոնյա զավակների առջև, հակասելով Հռոմի Պապի ու մեզ շատ սիրելի Վեհափառներ Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսների միջև ստորագրված եղբայրական համաձայնագրերի սկզբունքներին:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված եկեղեցական արարողության ընթացքում ողջագուրվել էին Հռոմի Պապն ու Ներսես ԺԹ Պատրիարքը, Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Դեսպանության պատվիրակությունների պասիվ ներկայությամբ: Այս ամոթալի դեպքին ծանոթացել ենք միայն Վատիկանի 2008 թ-ի Փետրվարի 22-ի պաշտոնաթերթի միջոցով:
Վերոնշյալ բոլոր մանրամասների մասին արդեն իսկ տեղեկացրել ենք 2010-ի Նոյեմբերի 27-ին լույս տեսած 9 էջանոց տեղեկատվությամբ՝ հրավիրելով համապատասխան իշխանությունների ուշադրությունը սույն հարցերի վրա:
Մեր դիմումին ի պատասխան, Հռոմի համայնքային խորհրդի հետ հանդիպումը կայացավ Էջմիածնի ներկայացուցիչ հոգևոր առաջնորդի ու Իտալահայերի Միության նախագահ` պրոֆ. Պայքար Սվազլիյանի ներկայությամբ: Ցավոք, ո'չ Իտալահայերի Միության նախագահը, ո'չ Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցին, ո'չ էլ ՀՀ Դեսպանությունը չկարողացան պաշտպանել Քրիստոնեության մայրաքաղաքի կողմից նորերս ճանաչված Հայ Առաքելական Եկեղեցու ներկայությունը: 2011 թ-ի մարտի 7-ի նամակով, Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր
2
առաջնորդը` Արեն Շահինյանը որոշում կայացրեց լուծարելու իր ու իր հովանավոր անհայտ անձանց հանգստությունը խանգարող մեր խորհուրդը:
Առանց որևէ կանխազգուշացման մեր խորհուրդը լուծարելու մասին հրահանգը բնականաբար բացասաբար ընդունվեց մեր խորհրդի նախագահի կողմից, սակայն, համայնքի բոլոր պատկան մարմիններին հղած մեր արդարացի բողոքն արտահայտող բոլոր նամակները անպատասխան մնացին:
Մինչև օրս անհնար է եղել կապ հաստատել Ձեր կողմից նշանակված որևէ ներկայացուցչի հետ: Գիտենք միայն որ զանազան առիթներով այսպես կոչված հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում հեղինակությունների հետ և ոչինչ չեն նախաձեռնում Հռոմում Ձեր կողմից հանձնարարած եղբայրական ոգով գործելու ուղղությամբ:
Հարգարժան տիկ. Յակոբյան, հարկ ենք համարում Ձեզ տեղյակ պահել մեր համայնքի այս անհաճո խոհանոցային անցուդարձի, ինչպես նաև մեր կողմից ուղարկված բազմաթիվ նամակ-դիմումներն անպատասխան թողնելու փաստի մասին, հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը ի դեմս Ձեր պաշտոնավարած նախարարության, պատասխանատվություն է կրում այս հարցերի շուրջ:
Լիահույս ենք, որ Ձեր հեղինակությունն ու միջամտությունը դրական դեր կխաղան այս խնդիրների լուծման հարցոմ:
Խորին հարգանքներով և անկեղծ բարեկամությամբ`
Վահե Մ. Վարդանյան
լուծարված Հռոմի Հայ Առաքելական Եկեղեցական Խորհրդի
Իտալահայ “Զատիկ” ընկերակցության
www.zatik.com
Իտալիայում պարսկական համայնքի և
Օտար քաղաքացիների ներկայացուցչական կազմակերպության անդամ
_____________________________________________
Arch. Vahè M.Vartanian
Via Ponzano Romano 4 /3
00189-Roma
vartanian2000@hotmail.com –
Mobile- +393477539508, Tel.Fax +390664011813;
_____________________________________________________
Սուրբ Վլաս եկեղեցւոյ հանդիպումը - Սէպտ: 2010
Vahè
|
|
|
|
|