Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

22 Nov- 2019 - Falsa Lettera del Cosidetto Consiglio per la Comunita Armena di Roma - Comunita Armena di Roma con un Foto dell'Evenbto di Milano fotomontaggio
Consiglio per la comunità armena di Roma
Հռոմի Հայ Համայնքի Խորհուրդ»:

[ArmDaily.am - Մեզ հետ՝ մեկ քայլ առաջ...]
Երևան, 14.Դեկտեմբերի.2019, 22
:
33
Թղթակցիր մեզ
Խմբագրական
AD TV
Exclusive
Սոցցանցերի քրոնիկոն
Լեզվի կոմիտե
Hashtag
Գլխավոր
ADTV
Մամուլի տեսություն
Քաղաքական
Հասարակություն
Իրավական
Տնտեսություն
Արցախ եւ մարզեր
Վերլուծական
Ժամանց
Սպորտ
Մշակույթ
Միջազգային խճանկար
World press
Հարցազրույց
Ֆոտո
Տեսանյութ
Տեսանյութեր
Եթե գրագետ աշխատենք, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կհասնենք լրացուցիչ արդյունքների. Սուրեն Սարգսյան (տեսանյութ)
Ավելի լուրջ, քան երբևէ. Սերգեյ Դանիելյանը և Արտյոմ Կարապետյանը՝ բալային համակարգի ներդրման օրինագծի մասին (տեսանյութ)
1.5 տարի առաջ սկսված գործընթացը խցանված է. Չուգասզյան (տեսանյութ)
Լուրն անհիմն է ու սուտ. Հռոմի հայ համայնքի խորհուրդը՝ վարչապետի այցի և համայնքի ներկայացուցիչների հետ չհանդիպելու մասին
20:37 - 25/Նոյեմբերի/2019

[Լուրն անհիմն է ու սուտ. Հռոմի հայ համայնքի խորհուրդը՝ վարչապետի այցի և համայնքի ներկայացուցիչների հետ չհանդիպելու մասին]
Դիտել նաև

Ովքե՞ր են ներառված նորաստեղծ միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում և ո՞վ է ղեկավարելու այն
Ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» դեռ շարունակում է Երեւանի գրախանութներում վաճառվող գրքերի Top-10-ի մեջ լինել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ փոխնախարարը. նա մինչ այս Տիգրան Ավինյանի օգնականն էր

ArmDaily.am-ի խմբագրությունը Իտալիայում Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներից բաց նամակ էր ստացել՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում էր, որ Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցի կատարած այցի ժամանակ վարչապետի այն հարցին, թե արդյոք Հռոմում հայ համայնք կա, տրվել է կեղծ պատասխան։

Այսօր խմբագրությունը Հռոմի հայ համայնքի խորհրդի կողմից ևս նամակ է ստացել, որում մասնավորապես ասված է.

«Յարգելի խմբագրութիւն,

ձեզի կ՛ուղղենք սոյն գրութիւնը հերքելու համար ձեր կայքէջին վրայ հրապարակուած անհիմն ու սուտ լուր մը, հայող Վարչապետ Փաշինեանի Հռոմ այցելութեան ու այդ այցելութեան կապակցութեամբ «Հռոմի Հայ համայնքին երկայացուցիչներու» նամակին։

- Լուրը անհիմն ու սուտ է՝ տրուած ըլլալով որ նամակին անյայտ ինքնութեամբ հեղինակը, կամ հեղինակները, անօրէն կերպով գործածած են «Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներ» անունը, թաքնուելով այդ անունին ետին։ Աւելի պարկեշտ պիտի ըլլային եթէ նամակը վերագրէին Հռոմի հայ համայնքի մի քանի անդամներուն ու աւելի ազնիւ՝ եթէ նամակը ստորագրէին իրենց անունով։

- Լուրը անհիմն ու սուտ է՝ որովհետեւ Իտալիոյ համայնքին հետ Վարչապետին հանդիպումը նախատեսուած էր Միլանի մէջ, ու նոյնինքն ՀՀ դեսպանութիւնն է որ իր դիմատէտրի վրայ տեղադրած էր յայտարարութիւնը, նշելով օրը, ժամը եւ վայրը։ Ուստի եթէ նամակին հեղինակը այնքան կարեւոր բաներ ունէր փոխանցելիք Վարչապետին, կարող էր այլ հայրենակիցներուն նման ազատօրէն մասնակցիլ այդ հանդիպումին։

- Լուրը անհիմն ու սուտ է՝ որովհետեւ կ՛ակնարկէ թէ Վարչապետին տրուած է սուտ պատասխան` Հռոմի հայ համայնքի իսկական քանակի մասին։ Այս առնչութեամբ բաւարար է դիտել նոյնինքն Վարչապետին դիմատետրին վրայ տեղադրուած տեսերիզը, ուր արտասանուած ճառերուն մէջ հրապարակաւ կը յայտարարուի թէ համայնքը կազմուած է «մեծ թիւով» հասարակութենէ։
Video Player
X
Իմանալ ավելին
00:17 | 00:42

- Լուրը անհիմն ու սուտ է ու նաեւ անարդար՝ որովհետեւ Եկեղեցիին ու Եկեղեցականներուն կը վերագրէ այս կամ այն կուսակցութեան անդամակցութիւն, երբ Եկեղեցւոյ ու յատկապէս հայ կաթողիկէ եկեղեցւոյ առաքելութիւնն է՝ ծառայել բոլորին անխտրաբար, առանց տարբերութիւն դնելու աջակողմեանի ու ձախակողմեանի միջեւ, այլեւ քարոզելով՝ Քրիստոսի սէրը, ողորմութիւնն ու համերաշխութիւնը։ Նոյնը ըլլալու է նաեւ պարտականութիւնն անոնց որոնք ունին հայրենիքին ու հայ ազգին նկատմամբ քաղաքական ու քաղաքացիական պատասխանատուութիւն. Անոնք եւս կանչուած են փնտռելու ու ձգտելու հասարակաց բարիքի կերտումին, չի բացառելով եւ ոչ մէկը։ Այնպէս ինչպէս ըրած են ու կը շարունակեն ընել Իտալիոյ հանրապետութեան մօտ ՀՀ դեսպանատան դիւանագէտները, սկսեալ դեսպան Վիքթորիա Պաղտասարեանէն։

Վերեւ նշուած ստոյգ բաստերու հիման վրայ ակնյայտ է որ նամակին հեղինակին կամ հեղինակներուն հետապնդած նպատակը ուրիշ բան չէ եթէ ոչ՝ լարուածութիւն ստեղծել, խեղաթիւրելով իրականութիւնը եւ վարկաբեկել անձեր, հաստատութիւններ ու կառոյցներ, վասն անձնական ձգտումներու։

Այսպիսի արարքներ ոչ միայն մերժելի են այլ նաեւ օրէնքի հիմքով դատապարտելի։

Consiglio per la comunità armena di Roma
Հռոմի Հայ Համայնքի Խորհուրդ»:
http://armdaily.am/?p=71301&l=am&fbclid=IwAR0o2BpedTJqldx2CPZOz7XdhYG2WPB2frOyvyvMjGi394kP6-sSZ5YnqD4

Vahe M. Vartanian