Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

29 Nov 2014- Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (ԺԴԿ-HDP)
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (ԺԴԿ-HDP) կին պատգամաւոր Սեբահաթ Թունջէլը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է, որ երկրի նախագահ Ռեջեբ Էրդողանը ներողութիւն խնդրի հայերից Հայոց Ցեղասպանութեան համար: Ընդորում, ներողութիւնը նա պէտք է խնդրի պաշտօնապէս ողջ Թուրքիայի Հանրապետութեան անունից:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ermenihaber.am»-ը, առաջարկւող օրինագծի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պաշտօնապէս ներողութիւն պէտք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ յաջորդ օրը կոտորածի վայրերից մէկում նախագահի կողմից պէտք է ընթերցւի ներողութիւն խնդրելու տեքստը: Դրանից յետոյ առաւելագոյնը 1 տարւայ ընթացքում պէտք է ստեղծւի խորհրդարանական յանձնաժողով, որից առաջ պէտք է բացւեն պետական բոլոր արխիւները: Օրինագծով առաջարկւում է ապրիլի 24-ը սգոյ օր յայտարարել ու ամրագրել օրացոյցում, ինչպէս նաեւ կատարել նիւթական ու բարոյական փոխհատուցում:
Պատգամաւորը Հայոց Ցեղասպանութեան հետ միասին իր օրինագծում յիշատակում է նաեւ Դերսիմի, Մարաշի, Սւասի, Չուրումի քրդական կոտորածների մասին:
«armenpress.am»

Alik Tert

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.