|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
15 Gennaio . 2015- Գիւմրիում տեղի է ունեցել Աւետիսեանների ընտանիքի վեց զոհերի հոգեհանգստի արարողութիւնը
|
Գիւմրիում տեղի է ունեցել Աւետիսեանների ընտանիքի վեց զոհերի հոգեհանգստի արարողութիւնը
Հինգշաբթի, 15 Հունվարի 2015 09:03
Գիւմրիում տեղի է ունեցել Աւետիսեանների ընտանիքի վեց զոհերի հոգեհանգստի արարողութիւնը
Երէկ՝ յունւարի 14-ին, Գիւմրիի Ս. Նշան եկեղեցում տեղի է ունեցել Աւետիսեանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստի արարողութիւնը, որոնց յունւարի 12-ին դաժանաբար սպանել էր ռուսական 102-րդ ռազմաբազայից դասալիք Վալերի Պերմեակովը:
Ողջ արարողութեան ու դրան նախորդած քաղաքացիական հոգեհանգստի ընթացքում, Ս. Նշան եղեղեցին բազմամարդ է եղել ներսից եւ դրսից՝ մուտքի մօտից, որտեղ սգացող մարդկանց ելումուտը կարգաւորել են ոստիկանութեան աշխատակիցները:
Ողջ օրւայ ընթացքում քաղաքում նկատւել է լարւածութիւն
ՀՀ գլխաւոր դատախազը վստահեցրել է, որ յանցագործը քրէական պատասխանատւութեան կենթարկւի Հայաստանում
«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 14-ին, Գիւմրիի Ս. Նշան եկեղեցում տեղի է ունեցել Աւետիսեանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստի արարողութիւնը, որոնց յունւարի 12-ին դաժանաբար սպանել էր ռուսական 102-րդ ռազմաբազայից դասալիք Վալերի Պերմեակովը:
Ողջ արարողութեան ու դրան նախորդած քաղաքացիական հոգեհանգստի ընթացքում, Ս. Նշան եղեղեցին բազմամարդ է եղել ներսից եւ դրսից՝ մուտքի մօտից, որտեղ սգացող մարդկանց ելումուտը կարգաւորել են ոստիկանութեան աշխատակիցները:
Տէրունական աղօթքից ու կարգից յետոյ, Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայէլ եպս. Աջապահեանը ժողովրդին հարցի պահանջատիրութեան, բայց նաեւ զգօնութեան կոչ արեց:
Սրբազան Հայրը մասնաւորապէս նշեց. «Սովորական քաղաքացի չէ՝ յանցագործութիւնը կատարողը զինւոր է, ինչը նշանակում է, որ պետութիւնը պարտաւորութիւն ու պարտականութիւն ունի պատասխան տալու դրա համար, եւ այդ պատասխանը Գիւմրիի ժողովուրդն իրաւունք ունի պահանջելու Ռուսաստանից, որքան էլ որ այդ երկիրը մեծ եւ հզօր երեւայ: Գիւմրեցին չի վախեցել թուրքից, չի կարող վախենալ եւ այսուհետեւ չի վախենայ որեւէ մէկից եւ պատասխան է պահանջում: Մեզ կոչ են անում, եւ մենք էլ ձեզ կոչ ենք անում սթափութեան եւ հաւասարակշռութեան: Ոչ մի աւելորդ քայլ չպէտք է լինի: Մենք հաւասարակշիռ ժողովուրդ ենք»,- իր առաջնորդական խօսքում նշեց Միքայէլ Սրբազանը՝ եւս մէկ անգամ կոչ անելով բոլորին՝ աղօթել փոքրիկ տղայի առողջութեան համար:
Երէկ՝ ողջ օրւայ ընթացքում, Գիւմրիում նկատւել է լարւած մթնոլորտ: Բազմահազար քաղաքացիներ բողոքի հաւաք են կազմակերպել Շիրակի մարզի դատախազութեան առջեւ, նրանք երթով շարժւել են դէպի քաղաքում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազայ:
201514a05Զուգահեռաբար, մեկնարկել է նաեւ աւտոերթ, որին շուրջ 200 աւտոմեքենայ է մասնակցել: Աւտոմեքենաները ազդանշաններ տալով անցել են նախապէս որոշւած փողոցներով՝ անցնելով Գիւմրիում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոսարանի, Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզի դատախազութեան կողքով:
Աւտոերթին մասնակիցները եղել են դրօշներով, «Ես եմ Աւետիսեանների ընտանիքը» գրութեամբ պաստառներով:
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջել են, որպէսզի Աւետիսեանների սպանդի հեղինակ Վալերի Պերմեակովի գործի քննութիւնը յանձնւի ՀՀ իրաւապահներին:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մօտ, ցուցարարների ու ոստիկանների միջեւ անկանոն բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատը, ներխուժել են ռազմաբազայ:
Մինչ այդ ցուցարարները նպատակ չեն ունեցել մտնել ռազմաբազայ: Նրանք պահանջել են, որ ռազմաբազայի ներկայացուցիչները դուրս գան ու պատասխանեն իրենց բազմաթիւ հարցերին: Սակայն ոչ ոք այդպէս էլ դուրս չի եկել, եւ ցուցարարները որոշել են ճեղքել ոստիկանական պատը:
Ռազմաբազայի մուտքի մօտ ոստիկանութեանը յաջողւել է ռուս զինւորների հետ կրկին պատ կազմել: Սակայն կրքերը թէժացել են, բորբոքւած մարդիկ հայհոյանքների տարափ են տեղացել:
Ռազմաբազայի մօտ հաւաքւած ցուցարարների մօտ է եկել Շիրակի մարզի դատախազը: Նա ամէն կերպ համոզել է ցուցարարներին՝ դուրս գալ ռազմաբազայի տարածքից եւ բողոքի ակցիան իրականացնել որեւէ այլ տեղ՝ յետ գնալ դատախազութեան կամ ոստիկանութեան շէնքերի մօտ:
Տեւական բանակցութիւններից յետոյ, որոշում է կայացւել հեռանալ տարածքից ու մէկ օր ժամանակ տալ: Այսօր՝ ոճրագործութեան զոհերի յուղարկաւորութիւնից յետոյ, քաղաքացիները հաւաքւելու են ու պատասխան են պահանջելու:
Իսկ Երեւանում, յունւարի 13-ի պէս, երէկ եւս Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել մոմավառութիւն՝ ի յիշատակ Աւետիսեանների ընտանիքի վեց զոհերի:
Մոմաւառութեան մասնակիցները լուռ երթով շարժւել են դէպի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելով, որ Գիւմրիում կատարւած սպանդի կապակցութեամբ սգոյ օրեր յայտարարել եւ Պերմեակովի գործը փոխանցել ՀՀ իրաւապահներին:
Դէպքի կապակցութեամբ, ՀՀ գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանը յայտարարել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը հետեւողական է լինելու իր քաղաքացու դէմ ոտնձգութիւն իրականացրած ցանկացած անձի պատասխանատւութեան ենթարկելու գործում:
201514a05a
«Վաղը առաւօտեան՝ ժամը 10-ին, ես կը լինեմ Գիւմրիում եւ գիւմրեցիներին կը ներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաեւ դիմել գիւմրեցիներին եւ ողջ ժողովրդին՝ այս ոճրագործութիւնը ողջ ժողովրդի խնդիրն է եւ բոլորիս նպատակը նոյնն է, որպէսզի յանցագործը պատասխանատւութեան ենթարկւի օրէնքի ողջ խստութեամբ: Ես վստահեցնում եմ, որ յանցագործը քրէական պատասխանատւութեան կենթարկւի Հայաստանի Հանրապետութեան տարածքում, եւ մենք բոլորս կը տեսնենք եւ հնարաւորութիւն կունենանք հետեւելու ամբողջ ընթացակարգին եւ կը տեսնենք պատասխանատւութեան ենթարկւելու ողջ գործընթացը: Հայաստանը երբեք որեւէ բան որեւէ մէկին չի զիջում: Վաղը բոլորս ականատես կը լինենք, երբ ՀՀ իրաւապահ մարմինների ակտիւ գործունէութիւնը եւս այդ առումով կիրականացւի, եւ բոլորի համար տեսանելի կը լինի, որ ՀՀ-ն հետեւողականօրէն ձեռնամուխ է լինելու պատասխանատւութեան ենթարկել իր քաղաքացու դէմ ոտնձգութիւն իրականացրած ցանկացած անձի»,- ասել է ՀՀ-ի գլխաւոր դատախազը:
Նշենք, որ ոճրագործութեան զոհերի յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի է ունենալու այսօր: Արարողութեանը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը:
Այս մասին «Արմէնպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ-ի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արսէն Բաբայեանը:
Լրատւութիւնը կազմւել է՝ ըստ «yerkir. am»-ի, «tert.am»-ի եւ «armenpress.am»-ի լրահոսի:
201514a05b
Գիւմրի
հոգեհանգստեան արարողութիւն
Վալերի Պերմեակով
Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան
Շիրակի մարզ
Ռուսաստան
Գալուստ Սահակեան
Գէորգ Կոստանեան
http://www.alikonline.ir/hy/news/political/armenia/item/22420-
Vahe
|
|
|
|
|