Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

12 . Lug_ 2015. ՎԱՐԴԱՎԱՌ Festa dell'acqua .
ՎԱՐԴԱՎԱՌhttps:/en.wikipedia.org/wiki/Vardavar
"Water Day" redirects here. See also World Water Day.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը`
Վարդավառը, այս տարի նշում է հուլիսի 12-ին:
Եկեղեցական տոնացույցի համաձայն` տոնը նշվում
է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն
ունի եւ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչեւ
օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ նվիրված է Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակին, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս (17: 1-13), Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. ՙԵւ Նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ:Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին.
ՙՏե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝
Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի՚: Եւ մինչ Նա դեռ խոսում էր,
ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ.
ամպից մի ձայն եկավ ու ասաց. ՙԴա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՜ն լսեցեք՚: Երì աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. ՙՈտքի՜ ելեք եւ մի՜ վախեցեք՚: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան՚ (Մատթ. 17: 2-8): Հայաստանյայց եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Ըստ Վահան
վարդապետ Տեր-Մինասյանի` Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ որ ìնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր են ցողում,
լողանում են գետերում եւ աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի եւ ջրհեղեղի: Ինչպես մինչեւ Տիրամոր
վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքի արարողությունը խաղող չէին ուտում, այնպես էլ ժողովր
դական տարածված սովորությամì մինչեւ Վարդավառը խնձոր չէին ուտում: Այս սովորությունն անվանում էին ՙխնձորի պաս՚: Հայաստանի շրջաններում Վարդավառը նշվում է տարբեր տոնախմբություններով: Ըստ ժողովրդական ավանդության` Վարդավառի գիշերը ìոլոր սրìերի գերեզմանների վրա լույս
է իջնում, ով այդ տեսնի, ինչ որ խնդրի` կկատարվի: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ օրը նույնպես եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Visualizza traduzione

v,v

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.