Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

16 Օգոստոսի 2015 . Սարգիս Ղազարեանն Իտալիայում ներկայացրել է ցեղասպանութիւնների կանխարգելման հարցում Հայաստանի քայլերը Կիրակի
Կիրակի, 16 Օգոստոսի 2015 08:50

Դեսպանը յաւելել է, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ-ի ԻՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելութիւնում նոյնպէս իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արեւելքի կայունութեան ու անվտանգութեան ապահովման գործում: ՀՀ դեսպանը նաեւ նշել է, որ եթէ 20-րդ դարի սկզբին Հայոց Ցեղասպանութիւնը համարժէք արձագանգ ստանար միջազգային հանրութեան կողմից եւ նրա իրականացնողները ժամանակին պատժւէին, ապա 20-րդ դարը չէր դառնայ ցեղասպանութիւնների դար:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարեանն օգոստոսի 12-ին մասնակցել էՍանտ'Աննա դի Ստացեմայի եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած արարողութեանը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, արարողութեան սկզբում ընթերցւել է Իտալիայի նախագահ Սերջիօ Մատարելլայի ուղերձը, ապա ողջոյնի խօսքով է հանդէս եկել Սանտ'Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիօ Վերոնան, ով յատուկ ընդգծել է, որ այս տարւայ յիշատակի միջոցառումը նւիրւած է նաեւ 20-րդ դարի մարդկութեան դէմ կատարւած առաջին ոճրագործութեան՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Դեսպան Ղազարեանն իր ելոյթում կարեւորել է ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ ոճիրների կանխարգելման եւ այդ նպատակով յիշողութեան պահպանման անհրաժեշտութիւնը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքն է համարել անտարբեր չմնալը եւ «աչք չփակելը» մեր օրերում կատարւող ոճրագործութիւնների հանդէպ՝ այդ առնչութեամբ նկատելով, որ այսպէս կոչւած «Իսլամական պետութեան» կողմից ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների դէմ այսօր իրականացւող գործողութիւնները յիշեցնում են 100 տարի առաջ հայերի դէմ իրականացւած եղեռնագործութիւնը, եւ այն չպէտք է անպատիժ մնան: Նա ներկայացրել է ցեղասպանութեան կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետութեան կողմից իրականացւող քաղաքականութիւնը, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում Ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ Հայաստանի նախաձեռնած բանաձեւերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թւում՝ Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանութեան դէմ պայքարի նոյն ճակատում են:

Դեսպանը յաւելել է, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ-ի ԻՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելութիւնում նոյնպէս իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արեւելքի կայունութեան ու անվտանգութեան ապահովման գործում: ՀՀ դեսպանը նաեւ նշել է, որ եթէ 20-րդ դարի սկզբին Հայոց Ցեղասպանութիւնը համարժէք արձագանգ ստանար միջազգային հանրութեան կողմից եւ նրա իրականացնողները ժամանակին պատժւէին, ապա 20-րդ դարը չէր դառնայ ցեղասպանութիւնների դար: Նա յաւելել է, որ քանի դեռ մարդկութեան դէմ ոճիրները միայն պատմութեանը չեն պատկանում, այլ զանգւածային լրատւամիջոցների լրահոսում են, քաղաքակիրթ մարդկութիւնը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում: Դեսպան Սարգիս Ղազարեանն իր ելոյթում նշել է, որ Սանտ'Աննա դի Ստացեմայի զոհերի յիշատակի արարողութեանը ներկայ է նաեւ Գերմանիայի Մոյերս քաղաքի քաղաքապետը եւ ափսոսանք է յայտնել, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման միջոցառումներին դեռեւս որեւէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ է արել բոլորին չզբաղւել պասիւ յիշողութեամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցեալի ոճրագործութիւնների մասին եւ ակտիւօրէն պայքարել ժխտողականութեան դէմ:

Միջոցառմանը ներկայ են եղել Իտալիայի քաղաքական, զինւորական, հոգեւոր եւ հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից աւելի քաղաքապետեր, Տոսկանայի նահանգապետ Էուջենիօ Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միութեան նախագահ Կառլօ Սմուրալիան, Սանտ'Աննա դի Ստացեմայի եւ շրջակայ բնակավայրերի հարիւրաւոր բնակիչներ:
Միջոցառումը լայնօրէն լուսաբանւել է իտալական զանգւածային լրատւամիջոցների՝ մամուլի եւ հանրային հեռուստատեսութեան կողմից:
«armenpress.am»

http://alikonline.ir/hy/news/%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB%D6%82%D5%B6/item/26522-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%B2%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%A5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8

V.V

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.