Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

INIZIATIVA S Tolfa 21 ap/20017
Ho appena letto con piacere su www.news.am ...
 
 
Իտալիայի Տոլֆա քաղաքն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ
23:58, 02.05.2017
Տարածաշրջան:Աշխարհում
եմա: Քաղաքականություն

Իտալիայի Տոլֆա քաղաքի համայնքների խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, որի նախագիծը առաջարկել էր Հռոմի հայերի Assoarmeni ասոցացիան։

Քաղաքապետ Լուիջի Լանդին հայտնել է, որ Հռոմի մոտ գտնվող այդ փոքր քաղաքը միշտ հարգել է հայերի ու նրանց ողբերգական ճակատագրի մասին հիշատակը։

Հայկական համայնքի ներկայացուցիչները քաղաքի իշխանություններին շնորհակալություն են հայտնել պատմական ճշմարտության ճանաչման հարցում մարդասիրության համար, ցանկություն հայտնելով, որ առաջին քայլին հաջորդեն հիշատակի միջոցառումներ ու պատմության հետագա ուսումնասիրություններ։

Դրանից հետո քաղաքի այգում օծվել է խաչքար, որն  օրհնել է ՀԱԵ հոգեւորական Տիրայր Հակոբյանը։

«Միայն ուժեղ պատմական արմատներով ուժեղ ժողովուրդն է ունակ հասկանալ ու զգալ ուրիշների վիշտը։ Հայ ժողովրդի խնդիրներից մեկն է հաղթահարել Ցեղասպանության ժխտումը։ Դա հնարավոր է միայն այն երկրների աջակցությամբ, որոնց արժեհամակարգում արդարությունը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում»,- ասել է իր ելույթում հայր Տիրայրը

V.v.

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.