Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

20- March- 2020- ARMENIAN - ԵՐԲՎԱՆԻՑ՞ ԵՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՊԱՏԻԺ ԿՐՈՒՄ
You can read in 3 Languages - Arminuģian . English and Italian .
Հարգարժան 2018թ. Ապրիլի Վարչապետ և Լիդեր
Մեծարգո Նիկոլ Փաշինյան


ԵՐԲՎԱՆԻՑ՞ ԵՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՊԱՏԻԺ ԿՐՈՒՄ Պատիժ կրում են նաև այլ դեսպանները՞
Մայր Աթոռի դեսպանը՞, Հայ Կաթոլիկ կամ Առաքելական Եկեղեցիներինը նույնպես՞

Առարկան.
Ա/ 22.11.2019թ. Հռոմում տեղի ունեցած ցավալի իրադարձությունը, որի ժամանակ տեղի չունեցավ 2018թ. «Հայկական թավշյա Հեղափոխության» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայերի հետ,
Բ/ Հռոմի և Լացիոյի Հայկական Համայնքի Կազմակերպության 28.11.2019թ. բաց նամակը Իշխանություններին և ԶԼՄ-երին` Ա կետում նշված իրադարձության դեմ բողոքելու համար

Իրադարձության մասին մենք տեղեկացանք միայն Սան Նիկոլա դա Տոլենտինո փողոց Վարչապետի գալստյան և Հայ Կաթոլիկ Եկեղեցում Ձեր ներկայության մասին ձայնագրված տեսահոլովակից, երբ երգում էր Սեմինարիստների երգչախումբը և միաժամանակ հրապարակվել էր ArmDaily.am կայքում հայերեն լեզվով: Բացի այդ, առանց բացառության իրականացվել է, ինչպես արվում է ըստ սովորության, շտապ հերքում, որին ուղեկցել է բացի այդ մի լուսանկար, որը կատարվել է նախորդ օրը Միլանում, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների` հայր Տիրայրի և հայրապետ Խաժակի ներկայությամբ, Հայաստանի դեսպան Ձ.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի հետ միասին: Հանդիպմանը ներկա էր նույն լուսանկարի ձախ մասում, նաև Միլանի Հայոց Տան Նախագահ Մարինա Մավյանը: Այդ նույն լուսանկարը, պարզվում է, անհավանական կերպով, միևնույն ժամանակ կցվել է երկու տարբեր իրադարձությունների. Միլանի և նոյեմբերի 22-ի Հռոմի:
Բնականաբար լուսանկարը Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցու լուսանկարը չէր, հանգամանք, որն անմիջապես հետո հերքվել է ոչ խելացի կերպով:
Բացի այդ, 06.12.2019թ-ից Հայկական ավելի հայտնի ԶԼՄ-երում ընթերցում ենք այն լուրը, որ Վարչապետ Փաշինյանի հետ Հռոմի և Լացիոյի Հայկական Համայնքի հետ չկայացած հանդիպման պատասխանատվությունը բացառապես երագրվում է Իտալիայում Հայաստանի դեսպանուհի Ձ.Գ. Վիկտորիա Բաղդասարյանին:
Բացի այդ մեզ է հասնում Դեսպանուհու հնարավոր հեռացման մասին լուրը, ասես այս ամբողջը նրա բացառիկ «մեղքն» է և «պատասխանատվությունը»:
Սա քաղաքական խնդիր է, որն աճում է ակնհայտ պատճառներով սկսած 2010թ-ից, Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշի լուռ այցից և հաջորդիվ ArmDaily.am կայքում 22.11.2019թ. լուրը /ուղեկցված կեղծ լուսանկարով, որովհետև օգտագործվել էր ինչպես Միլանում այնպես էլ Հռոմում տեղի ունեցած միջոցառումների համար/ տարածող մանիպուլյատորների հետ գաղտնի հանդիպումներից հետո:
Սա ցածր քաղաքական արժեք ունեցող խնդիր է, որի նպատակն է բաժանել Իտալիան ակնհայտորեն, մեծ հավանականությամբ, Կենտրոնում և Հարավում Կաթոլիկ ծեսի Հայկական Եկեղեցու արժևորման և իրավասության, մինչդեռ հակառակը` Հյուսիսում` Առաքելական Եկեղեցու արժևորման և իրավասության միջև:
Եվ այս ամենը տեղի է ունենում առանց հետևելու կողմերի միջև ունիֆիկացիայի, և ոչ հոմոլոգացման բնական պրոցեսին, ոչ միայն կրոնական, այլ խաղաղ երկխոսության և համակեցության, որը հաճախ, այլ առիթներով, տեղի էր ունենում Հռոմում Կաթոլիկ ծիսակատարության երկու հայկական եկեղեցիների միջև. Սան Բիաջիո Արմենոն` Ջիուլիա փողոցում, և Սան Նիկոլա դա Տոլենտինոն:
Հարկ է հիշեցնեմ և ընդգծեմ, որ մեկ տարի առաջ տեղի է ունեցել Էկյումենիկ Ծիսակատարություն Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի ձեռամբ, և Սուրբ Աթոռում ներկա դեսպանուհու և իր նախորդի մասնակցությամբ, ինչը երբևէ չի եղել Հռոմի որևէ Առաքելական Եկեղեցում: Հարկ է նշել և ընդգծել, որ մեր պատմական եկեղեցու օգտագործման թույլտվությունը ստանալու համար, որը նվեր է եղել Հայ Ժողովրդին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կողմից 1625թ-ից, նվիրված Սան Բիաջիո Արմենո դելլա Պանյոտտային, բազմաթիվ փորձեր են կատարվել Մայր Աթոռում Իրանի Դեսպանատան կողմից` Հայերի և Կիլիկիո Հայոց Կաթողիկոս Արամ Առաջինի միջև հանդիպումների և ճաշերի միջոցով: Ներկա էին Ազգային Համայնքների Առաջնորդարանների նրա ներկայացուցիչները` Կարդինալներ Վալտեր Կասպերի և Ալեսսանդրո Սանդրիի մասնակցությամբ: Բացի այդ ներկա էին Իրանի Պառլամենտի Հայ Պատգամավոր Պատվավոր Պրոֆեսոր Կարեն Խանլարին և տարբեր հայ և Իրանցի լրագրողներ:
Ցավոք սրտի պետք է հիշեցնեմ այս տարբեր և տասնամյա դրվագները, որպեսզի լավագույնս կարողանամ հասկանալ նախկին փաստերը և դրանց ոչ պատահական տեղի ունենալը, որպեսզի լավագույնս պայքարեմ Հռոմի Առաքելական Եկեղեցու դեմ: Այս դանդաղ գործընթացը հասավ իր կուլմինացիոն կետին 22.11.2019թ. Հռոմի հանդիպման ժամանակ Վարչապետ Փաշինյանի հետ չկայացած հանդիպմամբ:
Վերջապես մի հարց. Ինչու՞ Հռոմի հայերը այս ամբողջ նկարագրած և հիշեցրած իրադարձությունների շուրջ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը կամ կարծիքը:

Պատրաստ ցանկացած քննարկման կամ պարզաբանման համար` հղում եմ եղբայրական հարգանքիս հավաստիքը:


Vahe M- Vartanian

ITALIAO
http://www.zatik.com/newsvis.asp?id=2722
ENGLISH
http://www.zatik.com/newsvis.asp?id=2723
ARMENIAN
http://www.zatik.com/newsvis.asp?id=2725

Vahe Massihi Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.