|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
18. 01. 2021- ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՆՁԱՍԱՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
|
ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ
ԳԱՆՁԱՍԱՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
https://www.matenadaran.am/ftp/data/Banber20/16.T.Minasyan.pdf?fbclid=IwAR0Yfob6kuKGwn9XOQgliDXe6Y942sNVC8MHHKEGFI24q4p8bo4hmpGOy_k
https://www.facebook.com/vahe.vartanian.773
Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծառանք1կամ Մեծիրանք գավառը, որ-տեղ գտնվում է Գանձասարի վանքը, տարածվում է Խաչենագետի վերին ավա-զանում, Կարկառ գետից մինչեւ Թարթառ, Քիրսի լեռնաշղթայից մինչեւ Մարտա-կերտի հարթավայրերը: Աղբյուրներում գավառը հայտնի է նաեւ Մեծ Առանք, Մեծ Արանք, Առանք Մեծ, Մարասպան, Մեծարանք, Մեծիրան, Մեսրան, Մեծա-րանիք անուններով2: Գավառը միջին դարերում կոչվել է նաեւ Ներքին Խաչեն3՝ իշխանանիստ Խոխանաբերդ կենտրոնով: Ներքին Խաչենի իշխաններն իրենց տիրապետությունը նշում էին բերդի անունով՝ «տեր Խոխանաբերդոյ», այսինքն՝ Ներքին Խաչենի իշխան4: Գավառի հոգեւոր կենտրոնն էր Գանձա-սարը5: Այս անունով կա եւ՛ լեռ, եւ՛ գյուղ, եւ՛ վանք: Հավանաբար գյուղն ու վանքնիրենց անունն ստացել են լեռան անունից, որ տեղացիների պատմելով Գան-ձասար է կոչվել արծաթի, պղնձի եւ այլ հանքեր ունենալու պատճառով: Հ. 1ՄեծառանքտեղանուննառաջացելէԱռանքանունից, որնառաջինանգամհիշատակումէՄովսեսԽորենացին: ԱնվանծագումըկապվումէՀայաստանիհյուսիսարեւելյանգա-վառներիկուսակալՍիսակյանԱռանիշխանիանվանհետ, որիցէլծագելէԱռանշահիկտոհմը: Տե՛սՄ. Խորենացի, ՊատմութիւնՀայոց, Տփղիս, 1913, էջ113:2Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանիեւհարակիցշրջաններիտեղանուններիբառարան, հ. 3, Եր., 1991, էջ769, Բ. Ուլուբաբյան, ԽաչենիիշխանությունըX-XVI դարերում, Երեւան, 1975, էջ31, Ս. Երեմյան, Հայաստանըըստ«Աշխարհացոյց»-ի, Երեւան, էջ66, Մ. Բարխուդարեանց, Արցախ, Բագու, 1895, էջ24:3ՎարդանՎարդապետ, Հաւաքումնպատմութեան, Վենետիկ, 1862, էջ144:4Բ. Ուլուբաբյան, Խաչենիիշխանությունը, էջ135-136:5Գանձասարտեղանվանտարբերմեկնաբանություններկան: Ղ. Ինճիճյանըկարծումէ, որԳանձասարանուննառաջացելէ«Գանձակ» եւ«սար» բառերից, «որպէսթէԳանձակա-սար, զիըստորումցուցանէայժմեանդիրքնորինիմենաստանիվերալերինոչայնչափտարակացիԳանձակայ, իսկզլեառնաշխարհիկբարբառմերկոչէսար» (Յովհ. եպսկ. Շահխաթունեանց, ՍտորագրութիւնկաթողիկէԷջմիածնիեւհինգգաւառացնԱրարատայ, հ. Բ, Էջմիածին, 1842, էջ314): Ս. Ջալալյանցըհավանականէհամարում, որԳանձասարէկոչվելարծաթիհանքերունենալուպատճառով(Ս. արք. Ջալալեանց, Ճանապարհորդու-թիւնիՄեծնՀայաստան, մասնԱ, Տփղիս, 1848, էջ182): Գանձասարիծագմանվերաբեր-յալպահպանվելէնաեւմիգեղեցիկավանդազրույց, ըստորիՀայոցԱրտավազդթագա-վորըԲաղացաշխարհիլեռներումկառուցելէտալիսմիբերդ, որպեսզիհռոմեականզորքերիցթաքցնիիրգանձերը: Այստեղմիխումբհայզինվորներիուհռոմեականզորքիմիջեւտեղիէունենումարյունահեղմարտ: Թշնամինգրավումէբերդը, սակայնչիկարո-ղանումգտնելգանձերը: Հետոուրիշնվաճողներէլենգալիս, բայցոչմեկինչիհաջողվումտիրելգանձերին: ԱյդթաքցվածգանձերիպատճառովլեռըկոչվումէԳանձասար(Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Եր., 1969, էջ14)։
Թ. Մինասյան224Ոսկյանը սխալմամբ նույնացնում է Գանձասարի եւ Գլխո վանքերը, վերջինս Հոռեկա վանքն է6:Թեեւ աղբյուրները հաճախ են հիշատակում Գանձասարը, բայց նրա հիմ-նադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: IX-X դարերում Գանձասարի հինա-վուրց եկեղեցին արդեն քաղաքական եւ կրոնական հավաքատեղի էր Արցախի եւ շրջակա գավառների համար: Գանձասարի մասին առաջին գրավոր տե-ղեկությունը հայտնում է Անանիա Ա Մոկացի (946-968) կաթողիկոսը: 949 թվականին հայ-քաղկեդոնական վեճերը հարթելու համար այստեղ է գալիս Հայոց հայրապետը, որին Գանձասարում դիմավորում է Խաչենի գահերեց իշ-խան Գրիգորը: Այստեղ Անանիա Մոկացի կաթողիկոսը ժողով է հրավիրում Ուտիքի եւ Արցախի հոգեւոր եւ աշխարհիկ տերերի մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Գանձասարի հայր Սարգիս վանականը7: Իր Պատմության մեջ Ստեփա-նոս Օրբելյանը նույնպես հիշում է «Սարգիս Գանձասարոյ վանականին»՝ նրան կոչելով եկեղեցապան: Սյունյաց պատմիչը հաղորդում է, որ գիշերային արա-րողության ժամանակ Գանձասարի եկեղեցապանը բերում է մի գիրք եւ ակնա-ծանքով հրավիրում հայրապետին՝ այն կարդալու: Անանիա Մոկացի կաթողի-կոսն էլ բացելով գիրքը՝ գտնում է իր որոնածը: Իսկ Անանիա կաթողիկոսի որոնածը «Աղվանքի պատմությունն» էր8:Հաջորդ տեղեկությունը հաղորդում է Մխիթար Գոշը: 1140 թվականին սելջուկների դեմ պատերազմում զոհված Գրիգոր իշխանի աճյունը բերվել ու թաղվել է Գանձասարում, որն ըստ Մխիթար Գոշի՝ Խաչենի իշխանների տոհմա-կան տապանատունն էր. «Սպանին եւ զԳրիգոր, եւ ընդ նմին այլ եւս ազատս, որ եւ թաղեալ անդ քրիստոնէից գաւառին, եւ զկնի ամի միոյ առեալ բերին ի վանքն անուանեալ Գանձասար, որ է տապանատուն նախնեաց նորա, եւ անդ թաղեցին զնա»9:Եկեղեցու բակում պահպանված 1174, 1181, 1202 թվագրությամբ խաչ-քարերը, որ կանգնեցվել են Հասան Մեծի եւ Վախթանգ-Տանգիկի կողմից, նույնպես վկայում են Գանձասարում ավելի վաղ գոյություն ունեցած վանա-կան կյանքի մասին10: 1216-1238 թվականներին Ներքին Խաչենի տեր եւ իշխանաց իշխան Հա-սան-Ջալալ Դոլան իր բարեպաշտ հոր՝ իշխան Վախթանգ-Տանգիկի կտակի հա-6Հ. Հ. Ոսկեան, Արցախիվանքերը, Վիեննա, 1953, էջ52, Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախ-շյան, Հ. Բարսեղյան, Հայաստանիեւհարակիցշրջաններիտեղանուններիբառարան, հ. 1, Եր., 1986, էջ787:7Տե՛սՏեառնԱնանիայիհայոցկաթողիկոսիյաղագսապստամբութեանտաննԱղուա-նից. -«Արարատ», Էջմիածին, 1896, էջ42:8Ստ. Օրբելեան, ՊատմութիւննահանգինՍիսական, Թիֆլիս, 1910, էջ278-279:9Մ. Գոշ, ԿաթողիկոսքեւդեպքԱղուանիցաշխարհինմէջԺԲդարու: Տե՛սՂ. Ալիշան, Հայա-պատում, Վենետիկ, 1901, էջ387:10Դիվանհայվիմագրութան, Արցախ, պրակV, կազմ.՝Ս. Բարխուդարեան, Եր., 1982, էջ67:
Գանձասարի գրչության կենտրոնը225մաձայն Գանձասար կոչված վայրում՝ Խոխանաբերդի դիմաց կառուցել է տալիսմի չքնաղ կոթող՝ գեղեցկազարդ հորինվածքով մի եկեղեցի11: Հասան-Ջալալ իշխանը, որ աստվածապաշտ, աղոթասեր ու աղքատասեր մարդ էր, ըստ ավանդության, մեծ դժվարությամբ բերել եւ Գանձասարում էր ամփոփել Հովհաննես Մկրտչի գլուխը12: Սրբատաշ տորոնագույն քարից կառուցված եկեղեցին հիմնվում է հենց հին եկեղեցու տեղում եւ նվիրվում Հովհաննես Մկրտչին: Հետագայում Գանձասարում են պահվել նաեւ այլ մասունքներ ու նշխարներ13:Կիրակոս Գանձակեցին հիացմունքով է պատմում Գանձասարի վանքի շի-նարարության մասին. «Շինեաց եկեղեցի մի գեղեցկազարդ յօրինուածովգմբեթարդ երկնանման տաճար փառացն Աստուծոյ, ուր հանապազ պատա-րագի գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի, ի վանքն, որ կոչի Գան-ձասար, հանդէպ Խօխանաբերդոյ, ի տեղի շիրմի իւրեաց եւ յոլով ամս աշխատ եղեա ի նմա»14: Համաձայն եկեղեցու վիմագիր արձանագրության՝ վանքի նա-վակատիքն ու օծումը տեղի են ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին, Վար-դավառի տոնին15: Այդ օրը Հասան-Ջալալ իշխանը բացման մեծահանդես տոն էր կազմակերպել, որին, ըստ ականատես Կիրակոս պատմիչի, ներկա էին Աղ-վանից Ներսես կաթողիկոսը, բազմաթիվ եպիսկոպոսներ ու իշխաններ, Վանա-կան վարդապետը՝ շատ ուսուցիչներով, շատ վանքերի առաջնորդներ, Խաչենի Գրիգորիս եւ Եղիա վարդապետները եւ 700 քահանա: Երբ օծվեց եկեղեցին, Հասան-Ջալալ իշխանը ճաշկերույթ կազմակերպեց. ինքն էր իր ձեռքով մա-տուցում, յուրաքանչյուրին իր պատվին համապատասխան առատությամբ նվերներ տալիս16: Հասան-Ջալալ Դոլան կառուցել էր իր տեսակի մեջ նմանը չունեցող, եզակի կառույց: «Տաճարի շինության վրա տաճարապետը թափել է իր բոլոր հմտությունը, զարդարել է նրան, նախշել, սարքել»,–հիացմունքով գրում է Լեոն17: Սուրբ Հոհաննես Մկրտիչ տաճարը ժամանակի համար բացառիկ կառույց էր իր գեղարվեստական հարդարանքով, զարդամոտիվների բազմազանու-թյամբ։ Այն համարվել է XIII դարի հայ ճարտարապետության մարգարիտ18: 11Դիվանհայվիմագրության, էջ38:12Երուսաղեմիս. Հակոբյանցվանքիձեռ. 81, թ. 9, տե՛սՆ. Պողարեան, Մայրցուցակձե-ռագրացՍրբոյՅակոբեանց, հ. Գ, Երուսաղէմ, 1968, էջ282:13Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ175-176:14ԿիրակոսԳանձակեցի, Պատմութիւնհայոց, Եր., 1961, էջ269:15ԿիրակոսԳանձակեցի, էջ270, Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ174, Դիվանհայվի-մագրության, էջ40:16ԿիրակոսԳանձակեցի, էջ269:17Լեո,Իմհիշատակարանը, Շուշի, 1890, էջ365:18Մ. Հասրաթյան, Գանձասարիվանքը, Հայկազեանհայագիտականհանդես, հ. Ե, Բեյ-րութ, 1974:
Թ. Մինասյան226Ա. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է եւ իր կատարելության մեջ ինքնուրույն, այլեւ բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այսպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»19: Իսկ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր բյուզանդագետ Շարլ Դիլը համաշխար-հային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրոր-դը համարում է Գանձասարը՝ Աղթամարի եւ Հռիփսիմեի տաճարներից հետո՝ չորրորդ եւ հինգերորդ տեղերը հատկացնելով Հաղբատի վանքին եւ Անիի մայր տաճարին20: Տաճարի արեւմտյան կողմում գավիթն է21, որն ըստ արձանագրության՝ 1261-1266 թթ. կառուցել են Հասան-Ջալալ Դոլա իշխանը, իշխանուհի Մամ-քանը եւ նրանց որդին՝ Աթաբակը: Համաձայն նույն արձանագրության Աթաբա-կը վանքին է ընծայել նաեւ մի ոսկետուփ Ավետարան եւ հարավկողմյան Բլուրն իր սահմններով. «Դարձեալ ես՝ Աթաբակս ընծայեցի յաւժարութեամբ ոսկե-տուփ Աւետարան եւ պատուական սուրբ նշան զՔրիստափորն եւ զմեր հայրենի հարաւակուռն զԲլրին իւր սահմանովն»22: Գավիթը Հասան-Ջալալյանների տոհմական դամբանատունն էր, ուր հանգչում են այդ տոհմի հոգեւոր ու աշ-խարհիկ այրերը: Վանքի բակում են ամփոփված նաեւ վանքի առաջնորդների ու գիտնական վարդապետների աճյունները: Վանական համալիրն ամբողջաց-նում են եռադարպաս շրջապարիսպը, միաբանների խցերն ու օժանդակ շի-նությունները: Պարսպից դուրս հին գերեզմանատունն է: Այստեղ պահպանվել է թաղածածկ մի ընդարձակ դահլիճ, որը ուխտավորների համար ծառայել է որպես իջեւանատուն: Հոր մահից հետո վանքի շինարարության եւ բարեկարգման հարցերով զբաղվել է Աթաբակը: Գանձասարի նկատմամբ ցուցաբերած սիրո եւ հոգատա-րության համար Գանձակեցին նրան անվանում է «այր սրբասնունդ, պարկեշտ եւ խոնարհամիտ եւ աղօթական, որպէս զմի ի սուրբ միայնակեաց, զի ծնողքն նորա այսպէս սնուցին զնա»23:Ըստ Մխիթար Գոշի՝ Գանձասարը XII-XIII դարերում եղել է եպիսկոպո-սանիստ եւ Խաչենի իշխանների տոհմական դամբարանը: XI-XII դարերում այստեղ հայտնի են եղել Սարգիս եւ վանքի առաջնորդ Վարդան եպիսկոպոս-19А. Л. Якобсон, Из истории армянского средневекового зодчества (Гандзасар-ский монастырь XIII в.). Исследования по истории культуры народов Востока, сборник в честь И. А. Орбели, М.-Л., 1960, ст.151. տե՛ս նաեւ Շ. Մկրտչյան,Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Եր., 1985, էջ 9-15:20Թ. Թորամանյան, Հայկական ճարտարապետության փոխազդեցության շուրջ. -«Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», Բ, Եր., 1948, էջ 25:21Գավիթն իր հորինվածքով կրկնում է Հաղբատի վանքի եւ Մշակվանքի գավիթների ձեւերը (Քրիստոնյա Հայաստան հանրագիրտարան, Եր., 2002, էջ 191):22Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 175:23Կ. Գանձակեցի, էջ 392:
Գանձասարի գրչության կենտրոնը227ները24: Վարդանը աջակցել է եկեղեցու շինարարությանը: Վանքի առաջնորդ-ներ են եղել Գրիգոր Տաթեւացու աշակերտ Մատթեոս վարդապետը, Հովհան-նես, Եղիա, Ներսես վարդապետները, Հովհաննես Ծարեցու աշակերտ Ղուկաս Լոռեցին, Ստեփաննոս վարդապետ Շիրակունին25եւ ուրիշներ:XIV դարում վանքը դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալյանները: Այս տոհմի իշխանների մշակութասեր վարքի շնորհիվ էլ հռչակավոր վանքը երկար դարեր եղել է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ հզոր մշակութային կենտրոն: Որպես այդպիսին՝ այն իր բարձրակետին հասավ Հասան-Ջալալ Դոլայի իշխանապետության տարինե-րին: Իշխանն իր ծնողների՝ Վախթանգի եւ Խորիշահի հետ կառուցել ու ծաղկեց-րել է Գանձասարի, Մեծիրանաց Սբ. Հակոբա, Վաճառ գյուղի Սբ. Ստեփաննոս, Վաղուհասի, Մայրաքաղաք եւ Կոճողուտ գյուղերի վանքերը՝ իրենց գավիթնե-րով, բնակարաններով ու ուսումնական կենտրոններով: Գանձասարը գլխավոր ուսումնավայրն էր եւ հայ գրչության արվեստի նշանավոր կենտրոններից մեկը26: Այս գրչատան րաբունապետների, գիտնա-կան վարդապետների, գրիչների, ծաղկողների, ստացողների վերաբերյալ տե-ղեկություններն ենք ստանում եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահ-պանված վիմագիր արձանագրություններից եւ ձեռագիր հիշատակարաննե-րից: Վանքն ուներ իր մատենադարանը եւ ձեռագրերի հարուստ հավաքածուն: Այստեղ գրվել, ծաղկազարդվել, ինչպես նաեւ պահպանվել են բազմաթիվ ար-ժեքավոր ձեռագրեր: Ցավոք, այդ գրչագիր մատյանների շատ քիչ մասն է հա-սել մեզ: Գանձասարի առաջնորդ Մատթեոս Մոնոզոնը 1417 թվականի իր օրի-նակած Ժողովածուի հիշատակարանում ցավով գրում է, թե ինչպես թշնամին թալանել ու տարել է Գանձասարի վանքի ողջ հարստությունը: Չնայած այն բանին, որ երկիրը ենթարկվել է բարբարոսների արշավանքներին, եւ վիթխարի քանակությամբ արժեքներ են ոչնչացել, մշակութային կյանքը, սակայն, կանգ չի առել: Այդ են վկայում Գանձասարում գրված եւ մեզ հասած այն տասնչորս ձեռագիր մատյանները, որոնք հիմնականում 15-18-րդ դարերի ընդօրինակու-թյուններ են: Այդ գրչագրերից մեկը պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ-յանց վանքի գրատանը, իսկ տասներեքը՝ Մաշտոցի անվան Մատենադարա-նում:Գանձասարում պահպանված ձեռագրերը XIX դարում տեսել ու արձանա-գրել են Մ. արքեպիսկոպոս Սմբատյանցը27, Մ. եպիսկոպոս Բարխուդար-24Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հ. Ա, 1902, Վաղարշապատ,էջ 194:25Յովհ. եպս. Շահխաթունեանց, Ստորագրութիւն..., հ. Բ, էջ 571-577,Ս. արք Ջալալեանց, Ճանապարհորդութիւն..., էջ 186-192,Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 177-178: Ն. Ակինեան, Մովսես Գ Տաթեւացի կաթողիկոս, Վիեննա, էջ 375:26Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հ. Ա, էջ 193:27Մ. արքպ. Սմբատեանց, Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ, Տփխիս, 1904, էջ 125-126, Ի Գանձասարայ ի 1868 ամի ցուցակի»:
Թ. Մինասյան228յանցը28, Հ. Թոփճյանը29: Ընդհանուր թվով նրանք արձանագրել են երեսունութ ձեռագիր մատյան եւ երկու պատառիկ: Այս ցանկին Օ. Եգանյանը ավելացրել է Մաշտոցյան Մատենադարանում պահվող եւս հինգ գրչագիր մատյան: Գանձա-սարի ձեռագրատան արձանագրված 43 գրչագրերից 22 ձեռագիր եւ 2 պա-տառիկ (Պ869 եւ Պ1017)30պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսների գտնվելու վայրն անհայտ է: Մեր ուսումնասիրության ընթացքում այդ ցանկն ավելացավ եւս երկուսով՝ ՄՄ 5794 եւ Թավրիզի 22 ձեռագրերով: Ընդհանուր հաշվով այժմ ունենք Գանձասարում գրված 14 եւ պահպանված 24 ձեռագիր ու 2 պատառիկ:Մ. Բարխուդարյանցը Գանձասարի, Ծարա, Խոթա, Մայրաքաղաքի, Ջրվշտիկ Եղիշե առաքյալի դպրատների ձեռագրերի մասին մի շատ ցավալի փաստ է արձանագրել: Բարբարոսներից փրկելու համար Խաչենի հայրենասեր մելիքները այս վանքերի ձեռագրերը կանխավ խնամքով երեք մասի են բաժա-նել ու թաքցրել մի մասը Գանձասարի ու Խոթա վանքերի մեջտեղում՝ մի քա-րայրի մեջ ու բերանը ամրացրել քարուկրով, երկրորդ մասը՝ Ջրաբերդի մո-տակայքում՝ մի ստորերկրյա տեղում, իսկ երրորդ մասը՝ Գյուլիստան գավառի Հոռեկա վանքի տարածքում: Այս ձեռագրերի՝ միայն Գանձասարում պահված մասն է հայտնաբերվել Բաղդասար մետրոպոլիտիօրոք31: Մյուսների ճակա-տագիրն անհայտ է: Գանձասարում գրված վաղեմությամբ ամենահին մատյանը Թորոս գրչի ընդօրինակած Ավետարանն է (Մատենադարան, ձեռ. թիվ 378, այսուհետեւ՝ ՄՄ)32: Այն իշխանական պատվեր է, գրվել է Խոխանաբերդի իշխան Վախ-թանգ-Տանգիկի եւ նրա կնոջ՝ Խորիշահի պատվերով. «Ես՝ Վախտանգ եւ զուգա-կից իմ Խորիշահ ցանկացող եղանք սրբոյ Ավետարանիս» (թ. 308բ): Ի պատիվ պատվիրատուի՝ մատյանը հայտնի է նաեւ Վախթանգ-Տանգիկի Ավետարան անունով:Գլխավոր հիշատակարանը թվական չունի: Գ. Հովսեփյանը ձեռագրի գրության տարին դնում է 1212-1216 թվականների միջեւ՝ նկատի ունենալով, որ Խորիշահը 1212 թվականին մի եկեղեցի է կառուցել տվել, իսկ ըստ Գանձա-սարի վանքի մի արձանագրության՝ Վախթանգ իշխանը մահացել է 1216 թվա-կանից առաջ33: Ա. Մաթեւոսյանը ձեռագրի հիշատակարանը դրել է 1216 թվա-կանի հիշատակարանների շարքում34: Բ. Ուլուբաբյանը համարում է 1212-ին 28Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 172-180:29Հ. Թոփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշա-պատ, 1900, էջ 44-45:30Օ. Եգանյան, Գանձասարի հայերեն ձեռագրերի հավաքածուն, Էջմիածին, 1971, Դ, էջ 59-62:31Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հ. Ա, էջ 197:32Ձեռագիրը գրված է մագաղաթի վրա, թերթ՝ 311, 34x24, բոլորագիծ երկաթագիր, տող` 17:33Գ. Հովսեփեան, Յիշատակարան ձեռագրաց, հ. Ա, Անթիլիաս, 1951, էջ 761-764:34Ա. Մաթեւոսյան, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ժԳ դար, Եր., 1984, էջ 94-95:
Գանձասարի գրչության կենտրոնը229գրված35: Ա. Սվիրինը գտնում է, որ ձեռագիրը ընդօրինակվել է XII դարի վերջին կամ XIII դարի սկզբին36: Ա. Մնացականյանը այս Ավետարանը նույն-պես համարում է XII-XIII դարերում գրված37: Իսկ Մաշտոցի անվան Մատե-նադարանիձեռագրացուցակի հեղինակները ձեռագրի ստեղծման համար ավելի երկար ժամանակահատված են սահմանել՝ 1261-ից առաջ, XIII դար՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ ձեռագրում վերջին՝ Հասան-Ջալալ Դո-լայի հիշատակարանը 1261 թվականից է38:Ձեռագիրը նկարագրել է Գ. Հովսեփյանը39: Ավետարանի գլխավոր հիշա-տակարանին են անդրադարձել Մ. վարդապետ Բարխուդարյանցը40, Հ. Օրբե-լին41, Բ. Ուլուբաբյանը42, իսկ նկարազարդմանը՝ Ա. Սվիրինը43, Վ. Լազարեւը44, Լ. Դուռնովան45, Հ. Հակոբյանը46: Գլխավոր հիշատակարանում հիշվում է Խորիշահի կառուցած եկեղեցին. «Բազում փափագանաւք եւ յաւժարութեամբ սրտիս մերոց շինեցաք զեկեղեցին եւ երեւելի սպասիւք զարդարեալ ներքոյ եւ արտաքոյ եւ հաստահեղուն հաւ-րինուածովք» (թ. 308ա): Եկեղեցին կառուցելուց ու բարեկարգելուց հետո իշխանն ու Խորիշահը գրել ու ծաղկազարդել են տվել Ավետարանը. «Մեք կա-մեցաք գրել զանուանս մեր ի գիրն կենդանի՝ վստահ եղեալ ի մարդասիրու-թիւն Աստուծոյ: Զկենդանարար եւ զցանկալի զսուրբս զայս Աւետարան ետուք գրել բազում եւ զանազան դեղովք զհամաբարբառսեւ ոսկեդեղ գրով զառաջս աւետաբաներոյս զարդարեալ եւ յիշատակ յաւիտենից լինել իտան Տեառն եւ ի գաւիթս Աստուծոյ մերոյ» (թ. 308բ):Ավետարանի հիշատակարանում նշվող եկեղեցին Մեծառանից Սուրբ Հա-կոբն է՝ 1212 թվականին Խորիշահի կառուցած, ինչը հաստատվում է նաեւ վան-քի դռան վերեւի արձանագրությամբ47: Այս թվականին աղբյուրները չեն հիշում Խորիշահի կողմից կառուցված մեկ ուրիշ եկեղեցի: 35Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը, էջ 142-144:36А. Н. Свирин, Миниатюра древней Армении, М., 1939, с. 82.37Աս. Մնացականյան, Հայկական զարդարվեստ, Եր., 1955, էջ 620:38Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա, Եր., 1965, էջ 309:39Գ. Հովսեփեան, Յիշատակարան ձեռագրաց, էջ 761-764:40Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հ. Ա, էջ 142:41И. А. Орбели, Избранные труды, Ереван, 1963, ст. 148.42Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը, էջ 142-144:43А. Н. Свирин, ук. соч. с 82.44В. Н. Лазарев, История византийской живописи, М. 1947, ст. 186-188.45Л. А. Дурново, Очерки изобразительного искусства средневековой Армении, М., 1979, ст. 248.46Հ. Հակոբյան, Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII-XIVդդ., Եր., 1989, էջ 38-50:47«ՈԿԱ թիւ ես՝ Խորիշահ՝ ամուսին Վախտանգա՝ տէր Խաչենոյ, դուստր մեծին Սարգսի, քոյր Զաքարի եւ Իւանոյ, վերստին շինեցի զեկեղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոց իմոյ Ա. Խ. (40) ժամ ինձ յիշատակ իմ ծնողացն զՎախտանգ եւ զիս յաղաւթս յիշեցէք» (Մ. Բար-խուդարեանց, Արցախ, էջ 171, Դիվան հայ վիմագրության, էջ 12):
Թ. Մինասյան230Ըստ Վարդան պատմիչի՝ Վախթանգը մահացել է 1214 թվականին48, իսկ Խորիշահը 1216 թվականից սկսած մասնակցել է Գանձասարի վանքի շինարա-րությանը, ապա ճգնելու է գնացել Երուսաղեմ եւ այնտեղ էլ մահացել49: Խորի-շահը մահացել է մինչեւ 1240 թվականը50: Ենթադրում ենք, որ ձեռագիրը գրվել եւ ավարտվել է 1212-14 թվականների ընթացքում: Ձեռագրի գլխավոր հիշատակարանը (թ. 308աբ) երեք ուրիշ թերթերի հետ (թ. 305-308) պահպանակ է դարձել 1497 թվականին գրված մի Հայսմա-վուրքի51: Սահակ վարդապետ Ամատունին գտել է այն եւ զետեղել իր տեղում52:Մատյանը գրված է բոլորագիծ երկաթագրով: Գեղեցիկ ու վարժ գրչու-թյուն ունի: Նկարազարդումը բարձր արվեստով ու ճաշակով կատարել է գրի-չը: Ունի բազմաթիվ խորաններ ու կիսախորաններ, գեղեցիկ զարդամոտիվներ, բուսական եւ կենդանական լուսանցազարդեր, սկզբնագրերը՝ ծաղկազարդված, առաջին տողերը գրված են խեցոսկով: Գլխավոր հիշատակարանում Վախ-թանգ իշխանը հիշում է իր պապին՝ Վախթանգ Մեծին, հորը՝ Հասան Մեծին եւ աներոջը՝ Սարգիս Մեծ սպարապետին. «Աստանոր յանկ ելեալ կատարեցաւ հրաշապատում մատենիս այսորիկ սրբոյ Աւետարանիսհրամանաւ եւ ծախիւք բարեսէր եւ աստուածահաճոյ առն Վախտանգա՝ որդւոյ Հասանա՝ որդւոյ Վախ-տանգա եւ քրիստոսասէր ամուսնու նորա՝ Խորիշահի՝ դուստր մեծ սպարապե-տին Սարգսի» (թ. 308ա):Ձեռագրի գրիչ ու ծաղկող Թորոսնէլ իր բաժին հիշատակարանում խնդրում է հիշել իրեն՝ «նվաստ գրչին ու նկարչին» (թ. 2ա, 9բ, 258բ):Ավետարանը դարձել է խոխանաբերդցիների տոհմական սեփականությու-նը եւ պահվել Գանձասարում: Սակայն «ի դառն եւ ի նեղ ժամանակիս» մատ-յանը վանքի հարստության հետ գերի է տարվել: 1589 թվականին իշխան Ջա-լալը՝ Մեհրաբ Բեկի որդին, «ի հալալ ինչից» փրկագնել է գերված ձեռագիրը եւ նորից վերադարձրել տերերին՝ խոխանաբերդցիներին. «Առա սուրբ Աւետա-րանս ի հալալ ինչից իմոց ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որ դրեցաւ աւսման-լուն ի տեղիս, որ կոչի Խաչեն» (թ. 7ա):Ձեռագրի 8բ էջում Հասան-Ջալալ Դոլայի հիշատակարանն է: 1261 թվա-կանին, երբ իշխանը վերադարձել է Մանգու խանի արքունիք կատարած ուղեւորությունից եւ կնոջը՝ Մամքանին գտել արդեն վախճանված, խորը վշտի մեջ թողել է այս հիշատակարանը. «Եւ ես եկեալ գտի զպայծառ տուն իմ լի սգով արտասուաւք անմխիթարելի, զի նա էր ամենայն զաւրաց եւ հեծելոց, նաեւ եկեղեցոյ եւ քահանաից սփոփիչ եւ մխիթարութիւն: Արդ, ի թվին Հայոց 48Վարդան վարդապետ, էջ 140:49Կիրակոս Գանձակեցի, էջ 268:50Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 173:51ՄՄ ձեռ. 1508:52Գ. Հովսեփեան,Յիշատակարան ձեռագրաց, էջ 762:
Գանձասարի գրչության կենտրոնը231ՉԺ (1261) [ետու] զսուրբ Աւետարանս ծաղկազարդ յիշատակ աստուածասէր տիկնոջն [Մամքանայ]... Արդ, աղաչեմ զձեզ, սուրբ հայրք եւ ընթերցողք, որ զյիշատակս կարդայք, լի բերանով ասաջիք. Քրիստոս Աստուած, նորոգէ եւ միաւորէ զաստուածասէրն Մամքան եւ դասէ ի դասս ընտրելոց քոց...»: Նույն թվականին էլ Արղուն խանի կողմից դաժանաբար սպանվում է Հասանը53: Աթաբակը նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք եւ ամփոփում իրենց տոհմական գերեզմանատանը54:1417 թվականին Գանձասարի առաջնորդ Մատթեոս Մոնոզոնը Մանուել քահանայի համար տաղերի եւ ներբողների մի ժողովածու է օրինակել55: Նա-խագաղափար հիշատակարանը մեզ է հասել XVII դարի ընդօրինակությամբ56: Ընդօրինակող գրիչը, չցանկանալով կրկնել Մանուել քահանայի անունը, ստա-ցողիանվան փոխարեն քանիցս գրում է «զայս անուն եւ զ.»: Մատթեոս Մոնո-զոնի կողմից գրված հիշատակարանից ընդօրինակությամբ պահպանվել է գլխավոր հիշատակարանի սկիզբը եւ Բ հիշատակարանն ամբողջությամբ: Վեր-ջինս չափածո է: Ըստ Լ. Խաչիկյանի՝ այն գրվել է գլխավոր հիշատակարանից վաղ, հավանաբար՝ 1415 թվականին57: Գլխավոր հիշատակարանը շատ կարեւոր տեղեկություններ է պարունակում ժամանակի մռայլ ու դաժան օրերի մասին: Հիշատակարանի սկզբում Մատթեոս վարդապետը նախ պատմում է Սյունյաց աշխարհին պատուհասած չարիքների մասին: 1417 թվականին սաստիկ երաշտից չորացավ ամեն ինչ, ջրերը ցամաքեցին: Ապա պատմում է, որ Սմբատ Բուրթելյանց իշխանը փախստական գնաց Վրաստան եւ այնտեղ էլ վախճանվեց օտարության մեջ: Իսկ նրա երկու որդիները եկան հայրենիք եւ տեր չդառնալով իրենց իշխանությանը՝ այն անցավ անօրենների ձեռքը:Գրիչը հիշում է արդեն վախճանված Զազանին, որ բարեպաշտ այր էր, հիշում է նրա որդիներին, ազգակիցներին, որոնք գերության մեջ են. «Մնացեալքն յազգէ սորին՝ Ջալալն եւ որդին նորին, եւ որդիքն Զազային՝ Արղութէն եւ Ջալալա-դաւլէն, եւ եղբարք նոցին՝ Էլէգումն եւ Էլէգանն են ի ներքոյ ձեռքին անօրինացն եւ այսպէս պակասեալ է իշխանութիւն տանս Հայկազեան» (թ. 88բ): Մոնոզոնը խոր ցավով է խոսում Յուսուփի գործած անօրինությունների մասին. «Դառնա-ցաւ ժամանակս եւ թագաւորեայ ոմն թուրքման՝ անունն Ուսուֆ» (թ. 89ա): Նրան գրիչը կոչում է չար եւ դառնությամբ պատմում է, թե ինչպես նրա վայրե-նացած զինվորները կողոպտել են Գանձասարի վանքը, ավերել, թալանել եւ 53Կիրակոս Գանձակեցի, էջ391, Վարդան վարդապետ, էջ 152, Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն հայոց, Մոսկվա, 1860, էջ 68, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. Ա, Եր., 1951, էջ 43:54Կիրակոս Գանձակեցի, էջ 392:55ՄՄ. ձեռ. 8689, թերթ 227, նյութ` թուղթ, 15x10,8, գիր՝ բոլորգիր, տող՝ 20-45:56Լ. Խաչիկյան, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, Եր., 1955, էջ 193-197:57Նշվ. աշխ., էջ 197:
Թ. Մինասյան232տարել են ամեն ինչ: «Զի վայրենացեալ զինվորք նորա ուր եւ հասանէին, ոչ զընտանիսն գիտեն եւ ոչ զօտարսն, թալանեն եւ կռփեն զձեռնահասն ի տեանց, թէ ի ճանապարհի, թէ ի տան, թէ առանձին, թէ ի զքաղաքի, եւ այսպէս ոչ գոյր թիւ աղաղակի մերոյ» (թ. 89ա): Որպես բարեպաշտ քրիստոնյա՝ գրիչը ավե-լացնում է, որ երկրին պատուհասած այդ դաժան չարիքը եղավ գործած մեղ-քերի պատճառով, եւ դեռ չգիտեն՝ առաջիկայում ի՞նչ է սպասվում իրենց: Ահա ինչպիսի դառն ու անապահով օրերում է գրվել մատյանը. «Յայսպիսի դառն եւ ի նեղութեանց միջի գծագրեալ եղեւ գիրքս իմով ձեռամբ՝ նուաստ եւ յետինս բանասիրաց, սապղար ծնունդս եկեղեցւոյ Մատթէոս Մոնոզոնս, որ ի ծերա-ցեալ արգանդէ ծնայ տեսանել զայս ամենայն վիշտս եւ այս բազում ցաւս, զոր որ գրեյի» (թ. 89բ), -վշտով ու դառնացած ավելացնում է Մատթեոս վարդա-պետը: Իսկ Բ հիշատակարանի սկզբում գրում է. «Այս գրոյս չէ, այլ աշխարհի զբաղմանցս, զինչ անց անցեալ է, գրեալ է ի վերայ իւրայնոցն» (թ. 17բ):Հաջորդ մատյանը Գանձասարում գրվել է 1420 թվականին (ՄՄ 4004)58։ Տեր Սարգիսը «ի հալալ արդեանց» խնդրել ու ստացել է Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանցը», «զի սմա կան պատասխանիք ընդդէմ հերձուածողաց ու հեթանոսաց եւ կակնումն ուղղափառաց եւ առաջնորդ ճշմարտութեան» (թ. 452բ): Խոնավությունից ձեռագիրը վնասվել է, բորբոսնել ու քայքայվել, եւ գլխավոր հիշատակարանի շատ հատվածներ դարձել են անընթեռնելի: Մատ-յանը օրինակել է «զմեղուցեալ եւ զեղկելի» Ռստակես գրիչը: Նույն թվականին էլ Գեղարքունիքում Առաքել աբեղան կազմել է այն: Ըստ հիշատակարանի տեր Սարգիսը մատյանը նվիրել է իր ծնողների՝ Շնորհքի եւ Սիրամարգի հիշա-տակին, նշում է նաեւ իր երկու եղբայրներին՝ Անտոն աբեղային եւ Մուղտասուն: Երկու դար հետո՝ 1624 թվականին մատյանը գաղափար օրինակ է դարձել մեկ ուրիշ ձեռագրի համար. Ռստակես անունով մեկ ուրիշ գրիչ դրանից օրինակել է տվել մեկ այլ ձեռագիր59։Գանձասարում 1551 թ. «մեղսամակարդ եւ փծուն» Հայրապետ աբեղան «դառն եւ ի նեղ ժամանակիս» Ղազար քահանայի պատվերով գրել է մի Ավե-տարան «ի յերկիրս յԱրցախ, որ է Խաչէն կոչի, ի տեղիս Մեծարանիս, որ է դուռն Գանձասարայ, որ գլուխն կա Սուրբ Յովհաննէս Մկրտչին» (ՄՄ ձեռ. 6513, թ. 280բ)60: Նկատենք, որ սա առայժմ մեզ հայտնի Գանձասարում գրված միակ ձեռագիրն է, որտեղ Գանձասարի գտնվելու վայրը այսքան կոնկ-րետ է նշվում: Ղազարը ձեռագիրը նվիրել է իր ծնողների՝ Պողոսի եւ Դեդիի անջինջ հիշատակին: Ստացողը չի մոռանում նաեւ իր եղբայրներ Պետրոսին, 58ՄՄ ձեռ. 4004, թերթ՝ 452, նյութ՝ թուղթ, 18x13, գիր՝ բոլորգիր, տող՝ 31:59«Թվին ՌՀԳ (1624) Մովսես վարդապետն գնաց Ասպահան, բազմաբարութիւնս հաս-տատեաց, եւ ես նուաստ Ռստակես անապատին սեղանատուն շինեցի եւ գիրքս աւրինակել տուի», (թ. 1բ):60ՄՄ ձեռ. 6513, թերթ՝ 289, նյութ՝ թուղթ, 23x15, գիր՝ բոլորգիր, տող՝ 22:
Vahè Massihi Vartanian
|
|
|
|
|