Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

14.Nov.2021: Alikonline: 418 տարի յետ գլորւած

418 տարի յետ գլորւած
«alikonline.ir» - Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
- Ակնյայտ է, որ կապիտուլեացիոն վարչակազմի եւ վերջինիս սիւզերէնի՝ Ադրբեջանի միջեւ կար գաղտնի համաձայնութիւն՝ անեքսիայի ենթարկելու Սիւնիքի մի հատւածն այն ժամանակ միայն, երբ իբր պատրաստ կը լինէր այլընտրանքային ճանապարհը։ Այդ «լաւութեան» դիմաց Ադրբեջանը պահանջել էր, որ հէնց հայկական կողմն անի յայտարարութիւնը՝ որպէս ազգային նւաստացման մի նոր դրւագ։

- Համանման դէպք հայոց պատմութեան մէջ եղել է Շահ Աբբասի բռնագաղթից առաջ, երբ Արարատեան դաշտի հայ խոջաները համոզել էին պարսիկ պաշտօնեաներին՝ մի քանի ամսով յետաձգելու բռնագաղթը, որ բնակչութիւնը հասցնի պատրաստւել։

- Այս երկու դէպքում էլ գործ ունենք նոյն գործօնի հետ՝ հայ ազգը՝ որպէս քաղաքական միաւոր, չունի իր շահերն այլոց հետ յարաբերութիւններում առաջ տանելու ընդունակ ինքնիշխան ազգային դաս։ Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, Թուրքիայի եւ Ադրբեջանի կամակատար դրածոյ կոլաբորացիոնիստական վարչակարգ է, որի ամբողջ էթոսն ու խոսոյթը մէկ առ մէկ համապատասխանում է մեր թշնամիների մտայնութիւններին՝ սկսած ցեղասպանութեանը յանգեցրած պատճառների ըմբռնումից, վերջացրած ատելութեան օբիեկտներով (եկեղեցի, ֆիդայիներ, արցախցիներ, գեներալներ, ՀՅԴ եւ այլն)։



Էդգար Էլբակեան

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.