|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
14-Nov.2021 :Ղրիմի հայոց եկեղեցին Ղրիմահայերը. Հետաքրքիր փաստեր «Ծովային Հայաստան»-ի մասին
|
Ղրիմի հայոց եկեղեցին
Ղրիմահայերը. Հետաքրքիր փաստեր «Ծովային Հայաստան»-ի մասին
09:05 04/03/2014 » Հասարակություն
panorama.am- Ղրիմի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում մեծ դեռ ունեցած հայ համայնք քանակով փոքր է: Այսօր Ղրիմում ըստ պաշտոնական տվյալների ապրում է 9 հազար մարդ, սակայն իրականում այդ թիվը մի քանի անգամ ավել է:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի խոսքով, այսօր Ղրիմում ապրում է մոտ 30 000 հայ: Ղրիմում գործում է հայագիտական կենտրոն, եկեղեցի, դպրոցներ, մշակութային օջախներ:
Վերջին` 2001 թվականի տվյալներով 2 024 056 բնակչության ընդամենը 0.4 տոկոսն են հայեր եղել: Սա 18-րդ դարի առաջին քառորդից մինչ օրս ամենափոքր թիվն է. այն ժամանակ Ղրիմի 467 000 բնակչության 2,1 տոկոսն էին հայեր:
1760-70-ականներին 454 700 բնակչության հայ համայնքը կազմում էր 4 տոկոս: Հովհաննես Թումանյանը 18-րդ դարում այցելելով Ղրիմ ասել է. «Ղրիմում թաթարներից հետո ավելի մեծ քանակով հայերն են»:
1944-1989 ընթացքում կատարված ուսումնասիրություններում բնակչության թվում հայեր չեն նշվում: Հաջորդ տվյալները 2001-ինն են` 0.4 տոկոս:
Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:
Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ 1783թ. Ղրիմը Ռուսաստանին միացվելուց հետո տեղի հայկական գաղթավայրերը հայ բնակչության նոր ներհոսքի շնորհիվ աստիճանաբար սկսում են վերակենդանանալ և աշխույժ կյանքով ապրել։
Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ, որոնք կառուցել էին 165 նոր տուն, 4 քարվանսարա, 93 կրպակ, 6 սրճարան և այլն։ Հետագայում այստեղ տեղափոխվեցին մեծ թվով Նոր Նախիջևանցիներ և Գրիգորոպոլցիներ։
20-րդ դարի սկզբին հայերի թվաքանակը Ղրիմում ավելացավ։ 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։
Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։
Մինչև 1803թ. ղիմահայության եկեղեցական գործերը վարում էր Նոր Նախիջևանի հոգևոր վարչությունը։ 1842թ. Ղրիմում նշանակվում է Ղիմի հայ եկեղեցիների և սբ Խաչ վանքի գլխավոր հոգաբարձու։
Մի քանի հետաքրքիր փաստ
Ղրիմահայերից շատերը իրականացրել են բարեգործական ծրագրեր. մեծահամբավ նկարիչ Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։
Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։
Ղրիմահայ առաջին դպրոցը հիմնվել է Ղարասուբազարում, 1816թ.։ Հայկական դպոցներ են բացվում նաև Հին Ղրիմում, Թեոդոսիայում, Եվպատորիայում, Կերչում, Օրաբազարում, Սուբաշում և այն վայրերում, որտեղ նկատելի թվով հայություն կար։
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին ղրիմահայերը տվեցին համազգային և համաշխարհային հռչակ վայելող արվեստագետներ, որոնց թվում՝ նկարիչ Հովհաննես Այվազովսկին, նրա տաղանդավոր աշակերտ Մահտեսյանը, հայ դասական և ազգային երաժշտության խոշոր ներկայացուցիչներ Ալեքսանդր Սպենդիարյանն ու Քրիստոփոր Կարամուրզան։ Ղրիմահայ մշակույթի նկատելի դրսևորումներից մեկն էլ ճարտարապետությունն էր, հայերի շինարարական գործունեությունը թերակղզում։
Հայկական դասական ճարտարապետության հիանալի կոթող է Յալթայում 1905-1909թթ. կառուցված հայկական եկեղեցին։
Ճարտարապետական հոյակերտ հուշարձան է Հովհաննես Այվազովսկու պատկերասրահը, որը կառուցվել է իր իսկ նախաձեռնությամբ և միջոցներով։
Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը չեն պահպանվել։
Մի կտոր Հայաստան` Ղրիմում. Սուրբ Խաչ
Վանքը հիմնադրվել է 14-րդ դարի կեսին ու եղել է Հայ Առաքելական եկեղեցու թեմական կենտրոն:
Լուսանկարները` Pravmir.ru-ից:
Armine Mar.5
vartanian
|
|
|
|
|