Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

21.Ap.2022: Alikonline - Raccolta Firme contro il Genocidio Armeno
Օնլայն ստորագրահաւաքին մինչ այս պահը միացել է թւով՝ 4839 քաղաքացի. 5 հազարի շեմը հատելով՝ պահանջը կարտացոլւի իրանական մամուլի էջերով
Օնլայն ստորագրահաւաքին մինչ այս պահը միացել է թւով՝ 4839 քաղաքացի. 5 հազարի շեմը հատելով՝ պահանջը կարտացոլւի իրանական մամուլի էջերով
«alikonline.ir»- Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի ուղղութեամբ «Քարզար» հարթակում անցկացւող Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան վիրտուալ ստորագրահաւաքին, մինչ այս պահը միացել է թւով՝ 4839 քաղաքացի:
Ստորագրահաւաքն արդէն անցել է հարթակում նախատեսւած մի քանի փուլերն, որոնց արդիւնքում պահանջը տեղ է գտել «Քարզար»-ի ինստագրամեան պաշտօնական էջում, եւ յայտն ուղարկւել է պահանջին առնչւող համապատասխան գերտեսչութեանը՝ պաշտօնական արձանագրման նպատակով: Իսկ 5 հազար ստորագրութեան շեմը հատելով՝ պահանջը կարտացոլւի իրանական մամուլի էջերով, եւ կապահովի հետեւողականութեան գործընթաց: 30 հազարի դէպքում արդէն կը ձեւաւորւի յատուկ յանձնաժողով՝ հետեւողականութեան ընթացակարգերի ապահովման, եւ համապատասխան միջոցառումների կազմակերպման համար:
Ստորագրահաւաքը դեռեւս շարունակւում է, որին կարող էք միանալ այցելելով հետեւեալ՝ Karzar.net/37407 յղումին:
Յիշեցնենք, որ Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի ուղղութեամբ իրանական օնլայն «Քարզար» հարթակում կազմակերպւել էր վիրտուալ ստորագրահաւաք՝ ի աջակցութիւն Ցեղասպանութեան պահանջատիրութեան:
Օնլայն ստորագրահաւաքի յայտարարութեան տեքստում մասնաւորապէս ասւած է.
«Իսլ. խորհրդարանի յարգարժան Նախագահութիւն,
Իսլ. խորհրդարանի մարդու իրաւունքների յանձնաժողովի յարգարժան անդամներ,
Իրանական 1401 թւականի օրդիբեհեշտ ամսւայ 4-ը, համընկնում է ապրիլի 24-ի, Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի հետ, որը 1915-1923 թւականներին իրագործել է Օսմանեան կայսրութիւնը, եւ հայ ժողովուրդի նկատմամբ՝ հակամարդկային այն ոճրագործութիւնն է, որի հետեւանքով էթնիկ զտման ենթարկելով՝ բռնազաւթել են նրանց պատմական հայրենիքը:
Նշւած ոճրագործութիւնն իր բազում անհերքելի պատմական փաստերով հանդերձ, շարունակում է անտեսած մնալ միջազգային կառոյցների կողմից:
Իսկ դրա հիմնական կազմակերպիչ՝ Թուրքիան՝ անպատիժ մնալով, ժամանակին եւ պաշտօնապէս պատասխանատւութեան չենթարկւելու պատճառով շարունակել է ահաբեկումը՝ Սիրիայի, Կիպրոսի, Լիբիայի, Իրաքի, տարածքներում: Իսկ արդէն 2020 թւականին Արցախում՝ ուղղակի ներգրաւել է պատերազմական գործընթացին:
Սակայն, այսօր, իրանահայերը, Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին, Իսլ. խորհրդարանից, եւ Մարդու իրաւունքների յանձնաժողովից պահանջում են՝ մարդու իրաւունքների իրաւական սահմանների ուղղութեամբ քալեր ձեռնարկել՝ կասեցնել ոճրագործութիւնը, եւ Թուրքիային ստիպել դադարեցնել պատմութեան խեղաթիւրումը:
Միեւնոյն ժամանակ, Թուրքիայից պահանջելով՝ առերեսւել սեփական պատմութեան հետ, հայցել հայ ժողովրդի ներողամտութիւնը, վերադարձնել հայերի հայրենիքը, եւ ապահովել հատուցման գործընթացը»:

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.