|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
15. Giug.2022: Karen Khanlari - Սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության Դաշնակցական ընկալումը
|
Սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության Դաշնակցական ընկալումը
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կազմակերպություն է» (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.):
Ընկերվարությունը (Socialism), ժողովրդավարությունը (Democratism), ազգայնությունը (Nationism) և հեղափոխականությունը (Revolutionism) համամարդկային գաղափարական արժեքներ են, որոնց միջոցով Դաշնակցությունը ձգտում է ամբողջական Հայրենիքում ստեղծել հզոր պետություն և մեկտեղված հայության ազգային, քաղաքական, սոցիալական և հոգեմտավոր կյանքը դարձնել համերաշխ, արդար ու կենսունակ:
ՀՅ Դաշնակցության քառյակ գաղափարները միմիանցից անկախ, տարանջատ արժեքներ չեն: Սույն արժեքների տեսաբանական բնաշրջումը և գաղափարախօսական օտար շարժումների փորձը ցույց է տալիս, որ սրանք իրար չհակասող, լրացնող են, և ի վիճակի են համարկվել, դիֆուզացվել որպես մեկ և անքակտելի արժեհամակարգ:
ՀՅԴ գաղափարախոսական քառասյուն գավիթի անբաժանելի սյունն է՝ ժողովրդավարությունը։ Այսպես է հիմա, այսպես է եղել ի սկզբանե․
- «Ապագա ազատ Հայաստանում իշխող ժողովրդական-դեմոկրատական կառավարությունը, ծառայելով ընդհանրության շահերին, անշուշտ պիտի հաստատվի հավասար ընտրողական իրավունքի վրայ» (ՀՅԴ անդրանիկ Ծրագիր, 1892թ.):
- «Ամենալայն չափերով դեմոկրատացնել քաղաքական կազմակերպությունը, պետությունները վերածել ֆեդերատիւ-դեմոկրատական հանրապետությունների, ներկա միապետական ու դրամատիրական կարգերը փոխարինել լայն դեմոկրատիայով» (ՀՅԴ Ծրագիր, 1907թ.):
- «Հայաստանը պետք է լինի ժողովրդավար անկախ հանրապետություն» (ՀՅԴ Ծրագիր, 1925թ.):
- «Ընկերվարությունը գերազանցապես ժողովրդական և ժողովրդավար մի շարժում է: Ժողովրդավարությունը ընկերվարական շարժման և ընկերվարական կարգերի ամենատիրական յատկանիշն է և բխում է նրանց էությունից» (ՀՅԴ Ծրագիր, 1982թ.):
Սոցիալապես անապահով հասարակության մեջ, ուր ակնառու են դասակարգային ընդգծված տարբերությունները, ուր առկա են աղքատության երևույթները, ուր տիրական են «ազատ շուկայական» կոչված համակարգի օրենքներն ու համընդհանուր հոգեբանությունը, ուր օրինաչափ և բնականոն է համարվում շահագործումը, ահա դեմոկրատիան վերածվում է սոսկական մեխանիզմի, մանիպուլացիայի պոպուլիստական ձեռքերում՝ իշխանությանը տիրանալու կամ պահելու համար։ Ահա թե ինչու է կայանում երկու գաղափարների փոխկապակցվածության անհրաժեշտությունը․
- «ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է և սահմանափակ՝ առանց ընկերվարության» (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.):
Իհարկե սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության իր այս ընկալման մէջ բնականաբար միայնակ չէ ՀՅԴ-ն։ Արգենտինացի սոցիալիստները ևս սույն կապակցվածությունը սահմանում են հետևյալ դիպուկ բանաձևով.
«Ժողովրդավարությունը նվազագույն սոցիալիզմն է, սոցիալիզմը` բարձրագույն ժողովրդավարությունը» (Արգենտիանայի սոցիալիստական կուսակցություն, Ծրագիր, 2002թ.):
Լիբերալական մտածողությունը դեմոկրատիան համարում է լոկ վարչա-քաղաքական կատեգորիա, քաղաքական համակարգի կառավարման մեխանիզմ։ Ի տարբերություն լիբերալիզմին, սոցիալիստական միտքը, արժեվորելով դեմոկրատիայի արդյունավետությունը, մշտապես ձգտել և ձգտում է կառավարման այդ համակարգը կիրառել մյուս բոլոր ոլորտներում․
«[Ժողովրդավարությունը] ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը և, հաստատութենական ու ներկաացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական և լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին՝ այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովըրդի և պետության փոխհարաբերությունը» (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.):
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0CS61emcez3wRRkPErQDgoLkGgdCs7p1baf2KP6TtUxCQEVsu8UtWLUpNuqfJ1nS7l&id=100057028127633
Vartanian
|
|
|
|
|