|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
04 .lugl. 2022: ՍԲ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ, ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՎ ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
|
ՍԲ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ, ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՎ ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
----------
Արշակունյաց Տրդատ արքան առաջին իշխանավորն էր, որ բացահայտորեն Քրիստոսին դավանեց և քրիստոնեությունը մի երկրի և ժողովրդի պաշտոնական կրոնը հայտարարեց։
Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտ արքայաքույրը՝ արքայի, ամենայն մեծամեծների և զորաբանակի հետ մկրտվեցին Եփրատ գետում Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Նրանք Տրդատից անբաբաժան եղան նախ երկրում՝ իբրև արդար հոգիներ և ապա երկնքում, քանի որ մեր ժողովրդի համախումբ քրիստոնեացման պատմական բոլոր դրվագներում նրանք միշտ միասին են հիշատակվում:
Աշխենը Կովկասյան Ալանների թագավոր Աշխարադի դուստրն էր։ նրա ձեռքը խնդրելու համար Տրդատը Հայոց Սմբատ Բագրատունի իշխանին որպես դեսպան ուղարկում է Ալանների թագավորի մոտ: Տրդատը ամուսնանում է նրա հետ և Հայոց թագուհի հռչակում: Ունենում է մեկ արու զավակ:
Հավահաբար նա վախճանվել է Տրդատից առաջ, որն ապրել է 90 տարի: Իր կյանքի վերջին տարիները՝ հրաժարվելով արքունիքի աշխարհային կենցաղից, անցկացրել է Գառնու ամրոցի խաղաղության և մենության մեջ։
Խոսրովիդուխտի մասին մեզ հայտնի է, որ նա իր հոր՝ Խոսրովի սպանությունից հետո, երբ Պարսիկները տիրացան Հայոց աշխարհին և Տրդատին փախցրեցին Հռոմ, Օտա Ամատունի հայ նախարարի խնամակալությամբ պատսպարվեց Անի ամրոցում, այնտեղ ապահով մնալով մինչև որ Տրդատը վերադարձավ հայրենական գահին: Այնուհետև Վաղարշապատ գալով՝ արքունիքում կուսական կյանքով ապրեց իր ողջ կյանքը: Աստվածային նախախնամությունը նրան ընտրեց որպես Գրիգորի Վիրապից դուրս գալու և Հայոց աշխարհը նրա միջոցով հոգեպես լուսավորելու միջնորդ:
Հայ Եկեղեցին Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։
Vartanian
|
|
|
|
|