Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

25. DIC.2022: Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն». Վարդան Ոսկանեան
Հայաստան - Արցախ»«Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն». Վարդան Ոսկանեան

25/12/2022 - 13:20
Print Email
«Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն». Վարդան Ոսկանեան
«Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն». Վարդան Ոսկանեան
«alikonline.ir» - Արեւելագէտը համոզւած է` անկախ նրանից, թէ ով է իշխանութեան ղեկին, ՀՀ-ի հետ յարաբերութիւնները կենսական նշանակութիւն ունեն Իրանի համար, հետեւաբար Թեհրանը փորձելու է խորացնել յարաբերութիւնները հնարաւոր բոլոր տիրոյթներում։

Ժամանակն է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական դաշինք կնքւի։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց արեւելագէտ, Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Նրա կարծիքով` Իրանը կողմ է դրան եւ պատրաստ է աջակցութիւն տրամադրել Հայաստանին։

«Դա կարող է լինել նաեւ լռելեայն` հաշւի առնելով տարբեր զգայունութիւններ, որոնք կարող են ի յայտ գալ տարբեր կողմերի մօտ, յատկապէս` արեւմտեան խաղացողների եւ ԱՄՆ-ի, բայց սա մեր գոյութեան խնդիրն է, հետեւաբար այստեղ որեւէ զիջում չի կարող լինել, որեւէ մէկը չի կարող դրդել, մեզ ստիպել գնալ ինքնասպանութեան»,-ասաց նա։

Իրանագէտի խօսքով` Ադրբեջանի թշնամական հռետորաբանութիւնն ու ագրեսիւ պահւածքը տարածաշրջանում Իրանին եւ Հայաստանին դարձնում են բնական դաշնակիցներ, հետեւաբար պէտք է երկու երկրները միասնաբար դիմակայեն Բաքւի ագրեսիւ քաղաքականութեանը։

Իրանն արդէն յայտարարել է տարածաշրջանային սահմանների փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին, խօսքը մասնաւորապէս Իրանի սահմանակից Սիւնիքում ադրբեջանական նկրտումների մասին է։

Միեւնոյն ժամանակ Ոսկանեանը նշում է, որ Թեհրանի եւ Բաքւի յարաբերութիւնները նկատելիորեն լարւել են Իրանում տեղի ունեցած վերջին անկարգութիւնների ֆոնին, որոնցում Իրանի յատուկ ծառայութիւնները ադրբեջանական հետք են նկատել։ Սակայն Իրանին յաջողւել է չէզոքացնել պանթուրքական այն բոլոր խմբակները, որոնք թէեւ փոքրաթիւ էին, բայց մեծ աղմուկ բարձրացնող եւ ստեղծւել էին Բաքւի անմիջական ֆինանսաւորմամբ։

«Իրանցիները շատ լաւ գիտակցում են, որ այդ թուրանական «միջանցքը», որը Բաքւի բռնապետը կոչում է «Զանգեզուրեան միջանցքը», ի վերջոյ միտւած է հիւսիս-արեւմուտքից Իրանը շրջափակելուն եւ Ատրպատականի նահանգը թուրք-ադրբեջանական դաշինքի յաջորդ թիրախը դարձնելուն»,- նշեց Ոսկանեանը։

Ստեղծւած իրավիճակում, արեւելագէտի գնահատմամբ, ակնյայտ է, որ Իրանի արտաքին քաղաքականութիւնն ուղղւած է լինելու թուրք-ադրբեջանական դաշինքից բխող սպառնալիքները չէզոքացնելուն, եւ այդ քայլերից է, օրինակ, Ադրբեջանի ներսում իրանամէտ կազմակերպութիւնների ակտիւացումը։

Իրանը բաւականին ակտիւ աշխատանքներ է տանում Նախիջեւանում, որտեղ, ադրբեջանական եւ թուրքական ազդեցութիւններից զատ, զգալի ազդեցութիւն ունի Իրանը։ Եւ այդ աշխատանքների արդիւնքն է, որ Ադրբեջանում անվստահութիւն է առաջացել Նախիջեւանի նկատմամբ, ու չի բացառւում, որ Իլհամ Ալիեւը փորձի Նախիջեւանին զրկել ինքնավարութիւնից։

Ինչ վերաբերում է հայ-իրանական յարաբերութիւններին, ապա, ըստ Ոսկանեանի, Իրանի վերնախաւը որոշակի անհանգստութիւն ունի։

«Իրանում անհանգստացած են, որ իրենք, աւելի լայն ներգրաււելով ի նպաստ ՀՀ-ի զանազան խնդիրների լուծման գործում, ի վերջոյ կարող են դառնալ մեղադրանքների թիրախ, ինչպէս ականատես ենք լինում ՌԴ-ի դէպքում։ Հետեւաբար Ռուսաստանի հանդէպ նման անմիտ մօտեցումը կարող է բերել նրան, որ իրանական կողմը որոշակի զգուշաւորութիւն ցուցաբերի։ Այս տիրոյթը պէտք է յստակ կառավարւի պետութեան կողմից։ Այո՛, այնպէս չէ, որ բոլորին դուր են գալիս ՌԴ-ի վարած քաղաքականութիւնն ու քայլերը, բայց դաշնակից պետութիւնների միջեւ յարաբերութիւններում առկայ կնճիռները, խնդիրները պէտք է հարթւեն այլ տիրոյթում, ոչ թէ ցուցադրւեն հակառակորդին կամ թշնամուն»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Ոսկանեանի խօսքով, անկախ նրանից, թէ ով է իշխանութեան ղեկին, ՀՀ-ի հետ յարաբերութիւնները կենսական նշանակութիւն ունեն Իրանի համար, հետեւաբար Թեհրանը փորձելու է խորացնել յարաբերութիւնները հնարաւոր բոլոր տիրոյթներում։

Ըստ արեւելագէտի` ՀՀ-ի համար մէկ այլ հնարաւորութիւն է նաեւ ՌԴ-Իրան ձեւաւորւած դաշնակցային յարաբերութիւնները, որտեղ Հայաստանը կարող է որոշակի հարթակի դերակատարութիւն ստանձնել` դառնալով հիւսիս-հարաւ առանցքի կարեւորագոյն բաղադրիչը

https://alikonline.ir/news/political/armenia/item/80264-%C2%AB%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%A7,-%D5%B8%D6%80-

http://www.zatik.com/newsvis.asp?id=2943

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.