Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

10.Ag. 2023: 7 Agosto il Genocidio degli Assiri nel museo dei genocidi
⚫️ Ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթ

Օգոստոս 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

▪ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ միասին Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները: Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք: 2007 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները որակեց որպես Ցեղասպանություն:
Առ այսօր մի շարք երկրներ և պետությունների նահանգային իշխանություններ դատապարտել են ասորիների ցեղասպանությունը։

▪ 2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվեց և դատապարտվեց նաև ասորիների ցեղասպանությունը:

▪ Օգոստոսի 7-ին Երևանում գտնվող ասորիների ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի:

☑️ Օգոստոս 10-ին՝ ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Ֆլորիդայի միջազգային համալսարանի Իրավունքի քոլեջի պրոֆեսոր Հանիբալ Թրևիսի օնլայն դասախոսությունը «Ասորիների ցեղասպանությունը. պատմություն, ժամանակագրություն և ժառանգություն» թեմայով: Դասախոսությանը կարող եք միանալ Zoom հարթակի միջոցով՝ https://us06web.zoom.us/j/3701072920?pwd=YzNiRTlFTUFTOFo2SDE0VUxna0FpUT09

☑️ Իսկ արդեն օգոստոսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Արա Քեթիբյանի կազմած The Assyrian Genocide: Reports from the U.S. Press (1894-1923) (Ասորիների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից (1894-1923) գրքի շնորհանդեսը:

Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք:

➡️ http://www.genocide-museum.am/arm/09.8.23.php

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.