Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

31.Ott.2023: Թաւրիզի բերդը՝ գերեվարւած Ս. Խաչափայտի բանտը
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2013 - ԷՋ 5

ԱՏՐՊԱՏԱԿԱՆ

Թաւրիզի բերդը՝ գերեվարւած Ս. Խաչափայտի բանտը

Թաւրիզ, ազգային առաջնոր- դարան - Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից ընդամէնը 100 մետր դէպի արեւելք - գտնւում է Հնաբոյր Թաւրիզ քաղաքի պատմական բերդը՝ «Թաւրիզի կա- մար» («Արք») անունով ծանօթ, որտեղ, ըստ աւանդութեան, Խոսրով - Բ Ապրուէզ (Փարւիզ) պարսից չահը պահել էր Քրիստոսի խաչափայտը, այն գերեվարելուց յետոյ Երուսա- - ղէմից, 614 թւականին: Այսօրւայ բերդը Է (7-րդ) դարի կառոյց չէ, - սակայն Հաւանական է, որ այս կառոյցի տեղում գտնւող մի այլ բերդի մէջ է պահւել խաչափայտը: Թաւրիզ քաղաքի հնութիւնն ու պատմական արժէքը մի կարեւոր - աստիճանաչափ եւս բարձրանում է, քրիստոնէութեան նւիրականագոյն սրբութեան՝ Քրիստոսի փրկարար - խաչի գերեվարութեան ու բանտար- կութեան վայրը լինելու Հանգա- մանքի բերումով։

Սոյն պատմական բերդը, որ ահեղ բարձրութեամբ տիտանեան կա- ռոյցով տիրապետում է չրջակայ

«Այս աւանդապատման մասին | ունենք, իմիջիայլոց, Յակոբ Կար- նեցու այն տեղեկութիւնը, որը արձա- նագրւած է իր «Տեղագիր վերին | Հայոց» գրութեան մէջ: Նա ասում է, թէ բարեպաչտ Հերակլ կայսրը երբ գահակալում է 608 թւականին՝ Բիւ-| զանդիոնում, մեծ զօրքի գլուխ անցած՝ գալիս է Թաւրիզ, որովՀետեւ Խոսրով արքայի հրամանով Խուսիա զօրավարը այնտեղից անցնելով՝ գնացել էր Եգիպտոս, մինչեւ Աղեք- սանդրիա քաղաքը, եւ քանդելով արաբների երկիրը մեծ աւարով, երբ վերադառնում էր, մտնում Երուսա- ղէմ ու սրախողխող անելուց յետոյ մեծ թւով քրիստոնեաների՝ բոլոր սրբութիւնները վերցնում է, որոնց չարքում եւ «զխաչափայտն Քրիս-| տոսի,որ իԳողգոթա կանգնեալկայր, վարեաց գերի եւ քահանայք բազում տարաւ ի Թարվէզ առ թագաւորն Խոսրով,որ էր կռապաչտ» (Տեղագիր վերին Հայոց, Հրտ․ Կ․ Կոստանեանց, - Էջմիածին, 1903, էջ 27):

Ըստ նոյն աղբիւրի հաղորդած տեղեկութեան՝ Հերակլ կայսրը

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.