|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
2.Dic.2023 : Patriarcato di Tabrz: ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ԽՈՐԱՆԻ ՕԾՈՒՄ ԵՒ ՈՒԽՏԻ ՊԱՏԱՐԱԳ՝ ԹԱԴԷԻ ՎԱՆՔԻ ՍԲ. ՆԱՀԱՏԱԿ ՄԱՏՈՒՌՈՒՄ
|
Ազգային Առաջնորդարան Ատրպատականի Հայոց Թեմի - Թաւրիզ Armenian Prelacy of Azarbaijan P.O.Box: 51355-4455 TABRIZ-AZARBAIJAN IRAN
E-mail: arajnordaran.tavriz@gmail.com Tel: +98 411 5553532 Fax: +98 411 5542304
ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ԽՈՐԱՆԻ ՕԾՈՒՄ ԵՒ ՈՒԽՏԻ ՊԱՏԱՐԱԳ՝ ԹԱԴԷԻ ՎԱՆՔԻ ՍԲ. ՆԱՀԱՏԱԿ ՄԱՏՈՒՌՈՒՄ
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան - Ս. Թադէի վանքի շրջակայքում գտնւող հինգ մատուռներից «Սբ. Նահատակ»ում, Ուրբաթ 14 Սեպտեմբեր 2012-ին Սրբալոյս Միւռոնով օծւեց նորակառոյց խորանը, եւ ապա մատուցւեց ուխտի Սուրբ պատարագ: Մատուռը կառուցւել է Յիսուսի 12 առաքեալներից Ս. Թադէոսի նահատակութեան վայրը նկատող հսկայ ժայռին կից, որ դարեր շարունակ ուխտավայր է հանդիսացել հայ ժողովրդի համար։ Դրանից 100 մետր անդին էլ գտնւում է աւելի փոքր չափի «Գլուխը ծածկած Ս. Աստւածածին» մատուռը։
1650-ական թւականներին կառուցւել է Ս. Նահատակը, Մկրտիչ Եպիսկոպոս
Մակւեցիի վանահայրութեան օրոք, այն ժայռին մօտ, «որ է տեղի նահատակութեան
սրբոյ առաքելոյն Թադէոսի», ինչպէս գրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը, եւ կոչւել
է Սբ. Նահատակ։ 1711 թւին վերանորոգւել է մատուռը, Ուստա Յովսէփի ձեռքով, որը
գեղակերպ մի խաչ քանդակելով արտաքին հարաւային պատի լուսամուտի ներքեւ,
դրա վրայ գրում եւ խնդրում է կարդացողներից, որ «ողորմի» ասեն իրեն. «Թվ ՌՃԿ:
Յշտկ է սբ խչս/ ուստա Յովսէփին, / ով որ կրդք ողրմի ասացք նմայ»։ 1721 թւականը
կրող մի այլ արձանագրութիւն, Մատուռի հարաւային դրան վերեւ, Տէր Զաքարն
թողել է, իր ամբողջ ընտանիքի անդամների անունները յիշատակելով, հաւանաբար
դարձեալ վերանորոգութեան ենթարկած լինելով յիշեալ մատուռը: Արձանագրութեան
մէջ, Տէր Զաքարից բացի յիշւում են նրա հայր Տէր Կարապետը, մայր՝ Գարանը,
որդին` Մուրադը, եւ դստրերը` Թափօնը եւ Զանօն. «Յիշատակ է Սբ Նատակ տը/
Զաքարին եւ հօրն տր Կարապետին եւ մօրն Գարանին, որդոյն / Մուրատին եւ
դստերանց Թափօնին եւ Զանօին եւ այլ ամենեցուն։ Թվին ՌՃՀ»։ Արտաքին Արեւել-
եան պատի քարերում հիւսւած կան նաեւ մէկ խաչքար (997թ), եւ մէկ տապանաքար
(1315p):
Նորակառոյց խորանի օծումը կատարեց եւ ապա Պատարագը մատուցեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը, որ իր արտասանած խօսքում անդրադարձաւ մատուռի պատմութեանը եւ Հայ Քրիս- տոնէութեանը համար ներկայացրած մեծ արժէքին։ Ս. Պատարագի ընթացքում յիշա- տակւեցին եկեղեցաշէն Վանահայր Մկրտիչ Եպս. Մակւեցին, եւ վերանորոգող վար-
պետ Յովսէփն ու Stp Զաքարի գերդաստանը։ Մինչեւ երեկոյ Ս. Թադէի վանքում մնալուց յետոյ, նոյն օր Առաջնորդը վերա- դարձաւ Թաւրիզ:
Vartanian
|
|
|
|
|