Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

8 .Dic. 2023: Melograna è una frutta antichissima nella fede dei popoli Ariani
«Նուռը»

(Հին արիացիների հաւատալիքների մէջ)

Նռնենին, որ բուսկան աշխարհի սիմւոլն է, խորհրդանիշն է բնութեան խղճի, ինչպէս մայր Երկիրը: Նռնենին (նռան ծառը), որ միշտ կանաչ է եղել, Հասկացւում էր իբրեւ հոգու յաւերժութեան գաղտնիքներից մէկը: Երբ բարի աղօթքներ էին կարդում սուրբ հիւսւածքեղէն կամ զգեստ հագած մանկան համար՝ նռան հատիկներ էին չաղ տալիս նրա վրայ։ Այս կանաչ ծառը նախնական մարդու մօտ վերածւել էր երկար կեանք նւիրաբերողի։ Նրա հիւթը յաւերժութեան դեղ կամ յաւէտ կեանքի չարունակումն է: Դա համարւում է սրբազան ծառերից։ Կարողութիւն բերող յատկութիւն ունէր, «երիտասարդացնող» դեղի նման առաջարկւում էր տարեցներին, նոյնիսկ սիմւոլն էր՝ անհամութեան։ Նուռը ամենասուրբ պտուղներից է

յիչատակւում է նոյնիսկ Թորայի մէջ։

Յունական դիւցաբանութեան մէջ եւս նուռը պտղաբերութեան ու առատութեան սիմւոլ է:

Արիացիերը իրենց մեհեան-կրակարանների մօտ նռան ծառ էին տնկում։ Նուռի մուգ գոյնը ներկայացնում է բուռն բերքուբարիք եւ խորհրդանիչն է

յղութեան՝ Անահիտ աստւածուհու:

Մուգ կանաչ գոյնի տերեւների ու նաեւ իր գոյնի, ձեւի եւ ծաղկի պատճառներով, որ նման է կրակարանի՝ մշտ եղել է պաշտամունքի առարկայ։

Նուռը նմանապէս խորհրդանչում է կնոջ կուրծքը, ծննդաբերութիւն ու սիմւոլն է ուրախութեան։

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.