|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
12. Marzo. 2024: Տյառնընդառաջի կրակը քրիստոնեության հետ կապ չունի.
|
Կրակի վրայով թռնելը չի խանգարում մարդու հոգու փրկությանը, սակայն, իրականում, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի: Նման մեկնաբանություն տվեց Տեր Եսայի քահանա Արթենյանը Tert.am-ի այն հարցին, թե մարդիկ ինչո՞ւ են Տյառնընդառաջի տոնին կրակի վրայից թռնում, այն դեպքում, երբ Հին Կտակարանում (Բ. Օրինաց 18։10) ասվում է՝ անիծվի այն մարդը, ով իր տղային կամ աղջկան կրակի վրայից կանցկացնի:
«Հին Կտակարանում գրվածը նշանակում է այն, որ կրակի վրայով որևէ մեկին անցկացնելը գուշակության ատրիբուտ էր, դա հեթանոսական շրջանի գուշակության ծես էր, երբ մարդիկ կրակի միջով էին անցնում: Դա բերել համեմատել այսօրվա կրակի վրայով թռնելու ավանդույթի կամ ժողովրդական սովորույթի հետ, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Տեր Եսային:
Քահանայի խոսքով, եկեղեցին երբեք չի ասում, որ կրակի վրայով պետք է թռնել, և նման բան ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել, դա ընդամենը ժողովրդական ավանդույթի մի մաս է, որը չի խրախուսվում: Տեր Եսայու խոսքով՝ նույնիսկ մեր եկեղեցական օրացույցը նայելու դեպքում կարելի է գտնել «կրակով շրջելը խոտելի է» միտքը:
«Ժողովրդական ավանդույթը և ծիսակատարությունը պետք է տարբերակել միմյանցից: Նամանավանդ, որ մարդիկ ասում են` յոթ անգամ պիտի պտտվես, այսքան անգամ կրակի վրայով պիտի թռնես, դրանք ուղղակի ժողովրդական սովորույթներ են»,- ասաց նա։
Ամեն դեպքում, Տեր Եսայու խոսքով, կրակի վրայով թռնելը չի խանգարում մարդու հոգու փրկությանը, իսկ մեր ժողովրդական ավանդույթներն էլ զարդարում են մեր հոգևոր-մշակութային ամբողջ գանձարանը: Քահանան հիշեցրեց աստվածաշնչյան պատկերը, երբ մարդիկ լապտերը ձեռքներին դուրս էին գալիս փողոց տեսնելու ինչպես եղավ, որ մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու համար բերելիս, տաճարի դարեր շարունակ փակ մնացած «Երուսաղեմի դարպաս» կոչվող դուռը բացվեց, որովհետև մարգարեն ասում էր, որ այդ դուռը չի բացվի, մինչև Աստված այդ դռնով չանցնի, և մարդիկ, քանի որ երեկո էր, երբ դուրս էին գալիս, ակամայից իրենց ձեռքին ջահը ունենալով, լուսավորում էին Քրիստոսի ճանապարհը, այսինքն՝ Տյառնընդառաջի լույսը պարտադիր չէ, որ կրակ լինի, լույսը Քրիստոսին, Տիրոջն ընդառաջ գնալիս մեր լապտերներն են, որ լուսավորում են մեր ճանապարհը դեպի Աստված:
«Կրակի խորհուրդը լույսի խորհուրդն է, Տյառնընդառաջին եկեղեցու ավանդույթի մեջ»,- ասաց նա։ Իսկ նորապսակների օրհնության կարգ կատարելը, Տեր Եսայի քահանայի խոսքով, պայմանավորված է «Սուրբ ընտանիք» հասկացության հետ, որը վերաբերում է Քրիստոսին, Աստվածամորը և Հովսեփին, քանի որ Սուրբ ընտանիքը մտավ տաճար, այստեղ նաև ընտանիքի խորհուրդը կա այս տոնի մեջ, դրա համար նորապսակների օրհնության կարգն է կատարվում:
«Կրակի վրայից նորապսակների թռնելու ավանդույթը ժողովրդական է, բայց նորապսակների օրհնության կարգ կա»,- ասաց Տեր Եսային:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 16:40 12.03.24
Իվանովոյում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի. լրատվամիջոցներ
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 16:21 12.03.24
Տոկաևն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի
ԻՐԱՎՈՒՆՔ 16:06 12.03.24
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից և ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
Տեսնել բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
19:36 12.03.24
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
19:35 12.03.24
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
17:41 12.03.24
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
17:40 12.03.24
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
16:41 12.03.24
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Տեսնել բոլորը
ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ
Այսօր
Երեկ
Շաբաթվա
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 18:16 12/03
Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց
Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 10:02 12/03
Թալանել են Մալաթիայի «Երևան սիթի»-ն. տնօրենի աշխատասենյակի երկաթյա պահարանից տարել են մի քանի միլիոն դրամ
Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 12:30 12/03
Կյանքից հեռացել է Պուտինի զարմիկը (լուսանկարներ)
Եվգենի Պուտինը Իվանովոյում հայտնի ուրոլոգ էր։ Կյանքի վերջին տարիները նա որդու հետ անցկացրել է Սուզդալում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
ՍՊՈՐՏ 13:49 12/03
Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան
Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ 07:52 12/03
Մայրաքաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցում երկու ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:10-ին: Այրվել են «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, բեռնախցիկը՝ մասամբ և
Տեսնել ավելին
Sponsored LinksYou May Like
Vendita orologi Rolex usati: trova il tuo modello ideale, vedi le offerte
Orologi di lusso | Ricerca annunci
Questi bellissimi tappeti persiani sono ora quasi gratis (vedi prezzi)
Tappeti persiani originali | Ricerca annunci
I migliori apparecchi acustici per anziani (guarda i prezzi)
Apparecchi acustici | Ricerca annunci
Impianti dentali per anziani pagati dal Servizio Sanitario Nazionale (SSN)
Impianti dentali | Ricerca annunci
by Taboola
Helix
«ԹԵՐԹ Էյ Էմ» ՍՊԸ
Հասցե` Հայաստան,
0025 Երևան,
Չարենցի 1,
Հեռ. +374 41 768838
Էլ. փոստ` editor@tert.am
Գովազդի համար զանգահարել
044 030320
Կայքում հրապարակված նյութերի օգտագործման պայմանները՝ այստեղ։
2008 - 2024 © Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար «Թերթ Էյ Էմ ՍՊԸ»-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ:© 2008 - 2019 «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ (tert.am), բոլոր իրավունքները պաշտպանված են:
https://www.tert.am/am/news/2013/02/13/religious-rite-pastor/702232
Vartanian
|
|
|
|
|