Zatik consiglia:
Iniziativa Culturale:

22. GIUG. 2024 - Alikonline.ir : Rep. D'Armenia Riconosce lo Stato di Palestina - lingua Armena!
Armenia-Artsakh
La Repubblica d'Armenia la riconosciuto lo Stato di Palestina
----
ԱԼԻՔ Որոնել
Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է Պաղեստինի պետութիւնը
8 ժամ առաջMenu
ԱԼԻՔ
Որոնել
Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է Պաղեստինի պետութիւնը
8 ժամ առաջ

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է Պաղեստինի պետութիւնը: Այս կապակցութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՀ ԱԳ նախարարութիւնը:

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը եւ շարունակւող ռազմական հակամարտութիւնն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգաւորում պահանջող առաջնային խնդիրներից մէկն է:

Հայաստանի Հանրապետութիւնը կտրականապէս մերժում է զինւած հակամարտութեան ընթացքում քաղաքացիական ենթակառուցւածքների թիրախաւորումը, քաղաքացիական բնակչութեան դէմ բռնութիւնները եւ քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրութեան պահանջներին:

Հայաստանի Հանրապետութիւնը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում անյապաղ հրադադար հաստատել Գազայում: Աւելին, Հայաստանի Հանրապետութիւնն անկեղծօրէն շահագրգռւած է Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմամբ, հրեայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ տևական հաշտութեան կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապէս հանդէս ենք եկել պաղեստինեան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգաւորման օգտին եւ պաշտպանում ենք իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան լուծման՝ «երկու պետութիւն» սկզբունքը: Համոզւած ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխաւորելու, որ պաղեստինցիներն ու իսրայէլցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշեալից եւ վերահաստատելով իր հաւատարմութիւնը միջազգային իրաւունքին եւ ժողովուրդների հաւասարութեան, ինքնիշխանութեան ու խաղաղ համակեցութեան սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Պաղեստինի պետութիւնը»,- ասւած է ՀՀ ԱԳՆ-ի տարածած յայտարարութիւնում:

Ընդհանրախօսութիւնների շքերթ, ոչինչ չասող «բանավէճեր»
Առնչւող Յօդւածներ

Դեսպան Սոբհանի. «Իրանի դիրքորոշումը յստակ է ՀՀ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան վերաբերեալ»
Սեպտեմբերի 26, 2023

Աւետիք Չալաբեան. «Այս կեղծ «խաղաղասէրների» կոյտը շարունակում է ջլատել հասարակութիւնը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը»
Փետրւարի 14, 2024

Վահէ Դաւթեան. «Երեւանը փորձում է տեղաւորւել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցոյց տալով անգլոսաքսոնական շէֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցութիւնը էապէս կրճատելու պատրաստակամութիւնը»
Ապրիլի 22, 2024

հանրութեան պահանջներին:

*
https://alikonline.ir/political/24965

Vartanian

Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.