|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
20 .lug.2024: 10 ennale della scomparsa dell'amico Vahag M.Hakobians
|
ԲԱՐԵԳՈՐԾ
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ` ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
BAREGORTS, ՓԵՏՐՎԱՐ - ՄԱՐՏ, 2015, ԹԻՎ 26-27. BAPETOPH
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶՆԻՎՆՎԻՐՅԱԼԸ
Այսպես կենսախինդ էր նա ու հավատով bgm...
Երկրային իմաստավոր կյանքը դըժվար է տրվում մարդուն, ավելի ճիշտ մարդն ինքն է բովանդակավորում իր երկրային կյանքն ուժամանակը: Այսպիսին էր մեզնից վերջերս հեռացած, մեր հիմ- նադրամի հոգաբարձուների խորհըրդի եռանդուն անդամներից մեկը
Վահագն Մահտեսի Հակոբյանցը։ Ազնիվ հայորդին ուներ իր կենսագրու- թյունը, օրինակելի հայ մարդու իր ըմ- բռնումն ու կենսակերպը, որն այսօր մեզ պարտավորեցնում է իր մասին խոսել միայն ներկայով։ Քչերն են ապրում նրա պես ու դառնում սիրելի, հարազատ ու պայծառ հիշողություն:
Նա ծնվել է1942 թ. սեպտեմբերի 28-ին Իրանի երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում՝ Ռուբեն և Թամար Մահտեսի Հակոբյանցների ընտանիքում։ Չորս զա- վակներից ավագն էր Վահագնը, ով ծննդավայրի դպրոցն ավարտելուց հե- տո բարձրագույն կրթության նպատա- կով մեկնեց Ավստրիա և ընդունվեց Գրաց քաղաքի համալսարանի իրավա- բանական ֆակուլտետը: Այնուհետև նա կրթությունը շարունակեց իր պաշտելի Հայաստանի մայր բուհում՝ Երևանի պե- տական համալսարանում։ Առաջնորդի, կազմակերպիչ լինելու մեծ շնորհներով օժտված երիտասարդը Հայաստանում կազմակերպեց սփյուռքահայ ուսանող-
ների առաջին խորհուրդը և ընտրվեց
նրա նախագահ։ Այդ խորհուրդն իր գոր- ծունեությամբ աշխուժություն, նոր շունչ ու ոգի հաղորդեց ժամանակի հայ երի- տասարդությանը և մանավանդ սփյուռ- քահայ ուսանողներին: Բուհն ավարտեց 1972-ին և դարձավ միջազգայնագետ պրոֆ. Ջոն Կիրակոսյանի ասպիրանտը:
Սակայն ժամանակներն ու քաղաքա- կան հանգամանքները, գաղափարական պարտադրանքները նպաստավոր չէին լիարժեք միջազգայնագետ դառնալու համար։ Հենց այս պատճառով էլ նա շուտով տեղափոխվեց Գերմանիա և աշ- խատանքի ընդունվեց Արևմտյան Բեռ- լինի FU Ազատ համալսարանի միջազ- գային հարաբերությունների ֆակուլտե- տում որպես գիտաշխատող։
Եվրոպական «խաղաղ» ու բարեկեցիկ կյանքը, սակայն, այդ անհանգիստ երի- տասարդի համար չէր, որովհետև նա հազար թելերով կապված էր Արևելքին Իրանին ու Հայաստանին։
Իրանական հեղափոխության առա- ջին իսկ օրերից Վահագն Մահտեսի- Հակոբյանցը տեղափոխվեց ծննդավայր և դժվարին պայմաններում իր առաքե» լությունը համարեց դեմոկրատական բարեփոխումներին մասնակցելը։ Իր ըն- կերների հետ միասին այստեղ նա հիմ- նեց «Փյունիկ» շաբաթաթերթը: Նա իր շուրջը համախմբեց ժամանակի իրանա- հայ երիտասարդությանը և իր ժողո վըրդանվեր հայանպաստ գործունեութ- յամբ նոր ընթացք հաղորդեց իրանահայ համայնքի կյանքին: Նա կարողացավ երիտասարդության մեջ զորեղացնել սե- րը հայրենիքի հանդեպ և կողմնորոշել նրանց դեպի մայր Հայաստան այստեղ իրենց ուսումը շարունակելու:
Վահագն Մահտեսի Հակոբյանցի ջան- քերով Հայաստանում կազմակերպվե- ցին իրանահայ ուսուցիչների առաջին
1
հավաքն ու վերապատրաստման դասըն թացները, երևույթ, որի նախաձեռնումն ու իրագործումը մեծ հանդգնություն էր խորհրդային ժամանակների աչալուրջ հսկողության պայմաններում։
1988 թ. աղետալի երկրաշարժի օրե- րին և Արցախյան շարժման ու թշնամու մեզ պարտադրած պատերազմի ողջ ըն- թացքում Վահագն Մահտեսի Հակոբյան- ցը տուժածներին ու կարիքավորներին անձամբ օգնություն հասցնողներից մեկն էր. սկզբում իր ընկերների հետ մի- ասին օգնում էր ազատամարտիկներին, այնուհետև Արցախի ազատագրության բանակին: Իսկ ճիշտ ժամանակին հասց- րած նրա նյութական ու բարոյական օգ- նությունը քիչ չէր։ Երբեք տատանումներ չունեցավ ու դժվարությունների առջև չընկրկեց. հավատում էր մեր հաղթա- նակին ու հավատացնում կասկածող- ներին, հնարավոր ամեն միջոց գործա- դրում էր բաղձալի նպատակին հասնելու համար:
1988 թ. ամռանն արդեն նրա նախա- ձեռնությամբ ստեղծվել էր Գերմանախոս երկրների Ղարաբաղ կոմիտեն, որն իր գործունեությամբ լուրջ ներդրում ունե- ցավ եվրոպական երկրներում արցախ- յան հիմնահարցի ճիշտ, արդարացի ու անկողմնակալ լուսաբանման ու տա- րածման գործում:
Հայաստանի անկախացումը և Արցա- խի ազատագրումը՝ Վահագն Մահտեսի- Հակոբյանցի ոգևորության գագաթնա- կետն էին։ Վերջապես, գոնե մասնակիո- րեն իրականանում էր նրա ու բոլորիս ազգային մեծ երազանքներից մեկը։ Իրականանում էր դժվարությամբ, թանկ զոհերի գնով, բայց դա չէր ընկճում աներեր հայորդուն, ով բնակվում էր արտասահմանում, բայց ապրում էր
Հայաստանում ու Հայաստանով:
https://www.facebook.com/share/p/NhC1gRqHy8u9gYQ1/
Vartanian
|
|
|
|
|