|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
23.Luglio.2024: Alik Tert dell'Iran in lingua Armena su Nezami GanJavie che in villa Borghese a,Roma,ha Ca.biato la sua Cittadinanza Iraniana e diventato Azera r
|
ինչպէ ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական»
»panorama.am» - «Uppسع պատմութիւնը խեղաթիւրելու երե- խայական ջանքեր է գործադրում»,- այդ մասին նչւած է իրանցի բանաս- տեղծ Նեզամի Գեանջաւիի վերաբե- րեալ իրանական «Ֆարս» լրատւական գործակալութեան կայքում թողարկ- ւած յօդւածում:
Յօդւածի հեղինակը, անդրադառ- նալով իրանցի բանաստեղծ Նեզամի Գեանջաւիի գերեզմանի պատերին պարսկերէնով գրւած բանաստեղծու- թիւնները թուրքերէնով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնութեանը, մասնաւորապէս նչում է․ «Նեզամի Գեանջաւին ցեղային տեսանկիւնից իրանցի է՝ Իրանի Թաֆրեչ (Թադ) չրջանից է (գտնւում է Իրանի Մար- քազի (Կենտրոնական) նահանգում): Գեանջաւին պարսկերէնից բացի ոչ մի բէյթ (երկտող) այլ լեզւով չի գրել: Հետեւաբար՝ ընդամէնը 22-ամեայ Ադրբեջանը ինչպէ՞ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական»:
ԻՒՆԵՍԿՕ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Մաջիդին «Ֆարս»-ի հետ հարցազրոյ- ցում, անդրադառնալով վերոնչեալ խնդրին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Գեանջաւիի բանաստեղծութիւնները թուրքերէնով փոխարինւելը տհաճ քայլ է․ Բոլորն էլ գիտեն, որ Գեան- ջաւին պարսկալեզու բանաստեղծ է»:
Շարունակելով թեման՝ յօդւածա- գիրը նչել է. «Տարիներ ի վեր Ադրբե- ջանը, ոչ-գիտական հիմնաւորմամբ, խեղաթիւրելով Նեզամի Գեանջաւիի ինքնութիւնը, բանաստեղծի արձան- ները տեղադրում է աշխարհի մի չարք
քաղաքների հրապարակներում՝ ներ- կայացնելով որպէս ադրբեջանական Այդ հանգամանքը յարուցում է եւրո- պացի գիտնականների դժգոհութիւնը, որոնքԱդրբեջանի այդ քայլը որակում են որպէս պատմութեան խեղա- թիւրում:
«Ֆարս»-ի մեկնաբանը վերջում յիչեցրել է, որ ազգութեամբ թալիչ մշակութային գործիչ Նոռուզալի Մամեդովը իր յօդւածներից մէկում Նեզամի Գեանջաւիին անւանել էր «ոչ- թուրք» բանաստեղծ, ինչի համար էլ Ադրբեջանի իշխանութիւնների կող- մից 2007 թ. բանտարկւել էր, իսկ 2009 թ. բանտում մահացել։
Նչենք, որ Ադրբեջանը, իրանցի բանաստեղծին որպէս ադրբեջանա- կան ներկայացնելուց բացի, սեփակա- նացրել է նաեւ իրանական երաժշտա- կան գործիքները, ինչն էլ յարուցում է իրանցի պաշտօնատարների եւ արւեստագէտների դժգոհութիւնը։
http://www.zatik.com/newsvis.asp?id=3043
Vartanian
|
|
|
|
|