Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

25.lug. 2024 : Փարաջանով100 - Parajanov100
Centenario di Parajanove #Փարաջանով100 #Parajanov100 Այսօր նշվում է 20-րդ դարի հայ մեծանուն կինոռեժիսոր, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը: _____________ ‼️Մեծ ուրախությամբ և պատվով ենք հիշում, որ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների հայաստանյան առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1988 թ. հունվարի 15-ին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում /այժմ՝ Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum/՝ տնօրեն Զավեն Սարգսյանի ղեկավարությամբ: ❗️1989 թ. դեկտեմբերին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովի գործերի երկրորդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի «Արտասվող Ջոկոնդա» կտավների շարքը, սակայն ինքը՝ Փարաջանովը, չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով: ⤵️Ստորև տեղադրում ենք անվանի կինոռեժիսորի արխիվից մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Փարաջանովը հիշատակում է Ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպված առաջին ցուցահանդեսի մասին՝ շեշտելով թանգարանի դերն ու նշանակությունը, նրա հավաքածուի կարևորությունը՝ ազգային ինքնության պահպանության տեսանկյունից:
https://www.facebook.com/share/p/Si33JfwNHSFLKPUF/

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.