|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
19. Febb 2025 : Il Presidente dell'Assemblea Nazionale della Repubblica d'Armenia Alen Simonyan a incontrato con i membri del Gruppo parlamentare di amicizia Italia-Armenia
|
Il Presidente dell'Assemblea Nazionale della Repubblica d'Armenia Alen Simonyan a incontrato con i membri del Gruppo parlamentare di amicizia Italia-Armenia
National Assembly of Armenia / Ազգային ժողով
drSnpoetso7c3hmm983ah5h1i0tg49l633u270f8
·
🗓 Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի:
Իտալացի պատգամավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին երկու երկրների խորհրդարանների աշխատանքները սերտացնելու հարցում ներդրած ջանքերի համար եւ ընդգծել, որ շարունակելու են աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
#Ազգայինժողով
#ԱլենՍիմոնյան
#ԱԺնախագահ
Vartanian
|
|
|
|
|