Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

28-11-2019 . ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին - Asso Armeni Roma Lazio- Al Premier Pashinian e alle Autorita e la Stampa _
Հռոմ, Իտալիա 28.11.2019

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին
ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությանը
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի Նախարարության Արտաքին Կապերի եւ Սփյուռքի Վարչությանը
Իտալիայում ՀՀ Դեսպանությանը<(/b>


Assoarmeni-ի (Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի միություն) անդամների անունից, ինչպես նաեւ պարզաբանումներ հայցող բազմաթիվ անհատների խնդրանքով դիմում ենք վերոնշյալ հաստատություններին 2019 թ.-ի նոյեմբերի 20-ից 22-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի հետ հանդիպման ձախողման կապակցությամբ։
Հիշեցնում ենք, որ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի ժամանելուց հետո վարչապետը նաեւ Միլանում մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնցից առաջինը՝ իր հայրենակիցների հետ մարդաշատ Սբ. Քառասուն Մանկանց Հայ Առաքելական եկեղեցում: Վերջին հանդիպումները ծրագրված էին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Բայց Հռոմի եւ Լացիոյի հայության հետ հանդիպման փոխարեն, ինչ որ մեկի նախընտրությամբ, կազմակերպվել էր վարչապետի այցը Քահանայապետական հայ վարժարան։ Այս հաստատության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից եւ նկարագրությունից տեղեկանում ենք, որ կիսադատարկ եկեղեցում վարչապետին եւ նրան ուղեկցող երկու հայ դեսպաններին ու դեսպանատան աշխատակիցներին դիմավորել էին. Կաթոլիկ հայերի առաջնորդ Արքեպիսկոպոս Մինասյանը, Քահանայապետական հայ վարժարանի տնօրենն իր ուսանողների հետ, Անարատ հղության միաբանության հայ քույրերը եւ հայ համայնքի փոքրաթիվ անդամներ, որոնց ըստ երեւույթին ընտրել-հրավիրել էր տան տերը։
Հարկ է նշել, որ Հռոմի եւ Լացիոյի բազմամարդ եւ բազմազան հայ համայնքի կորիզը թեպետ պատմական սփյուռքն է, սակայն ճնշող մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներ են: Մասնագետ եւ գործազուրկ, ուսանողներ եւ աշխատողներ, ընտանիքի մայրեր, երիտասարդներ եւ տարեց մարդիկ, որոնք հեռու իրենց երկրից հույսեր են փայփայել, որ 2018 թ.-ի գարնան բողոքի ալիքը՝ ղեկավարած ժամանակի ընդդիմության առաջնորդ եւ մեր ներկայիս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, կհաղթանակի։ Անշուշտ, բոլոր այս մարդիկ արժանի էին վարչապետի հետ հանդիպմանը, ինչպես նրանց հայրենակիցները Միլանում։
Հարկ է նաեւ հիշատակել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի Հռոմ կատարած այցը անցած ամիս։ Այդ ժամանակ հայ համայնքի անդամների հանդիպումը բարձրաստիճան հյուրի հետ թեպետ տեղի ունեցավ, սակայն դրա մասնակիցները փոքրաթիվ էին։ Բարձրաստիճան ներկայացուցչի հետ հանդիպման մասին հաղորդակցությունը հայտնվել էր բացառապես վերոհիշյալ՝ Հռոմի հայ կաթոլիկ վարժարանի ֆեյսբուքյան էջում:
Կարելի է ենթադրել, որ խնդիրը զուտ կազմակերպչական թերացումն էր։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ միջադեպերը թույլ են տալիս ենթադրել, որ հանդիպման մասնակիցները


ընտրված էին կանխամտածված կերպով եւ առհասարակ որոշակի ուղղվածություն ունեցող ընտրություններ են կատարվում։
Այս ընտրությունները, որոնք անորոշ են եւ քիչ թափանցիկ, արդարացիորեն հարուցել են վրդովմունք և հիասթափություն հայ համայնքի եւ, առաջին հերթին, երիտասարդների շրջանում, ովքեր առցանց armdaily.am¹ թերթի կայքում արտահայտել են իրենց զայրույթը՝ մեղադրելով դեսպանատանը ձախողված հանդիպման համար։ Նրանք նաեւ հիշեցրել են, թե ինչպես ի պատասխան իրենց 2018 թ.-ի գարնան ցույցերին՝ հօգուտ ներկայիս վարչապետի, դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ թե երկխոսության փորձ արեց, այլ պահանջեց Իտալիայի ոստիկանության միջամտությունը:
Չմանրամասնելով բողոքի նամակի եւ վերջինս հերքող նամակի բովանդակությունը², որը գրվել է Հռոմի հայ համայնքի Խորհուրդ (Consiglio della Comunita Armena di Roma) կազմակերպության անունից, եւ որը ամփոփվում է «օրենքի առջեւ պատժելիության» սպառնալիքով, ցանկանում ենք նշել հետեւյալը. Հռոմի տարածքում գործող ոչ մի հայկական կազմակերպություն կամ միություն չի կարող խոսել ողջ հայ համայնքի անունից՝ առավել եւս անհիմն գործածելով նրա անունը։ Անշուշտ, վերոհիշյալ երիտասարդները բազում առումներով, այդ համայնքի լավագույն դրսեւորումն են։
Այսու, ակնկալում ենք պարզաբանումներ Հռոմում չկայացած հանդիպման կապակցությամբ այս նամակի բոլոր հասցեատերերից եւ առաջին հերթին Իտալիայում մեր հայ դիվանագիտական ներկայացուցչությունից։

Assoarmeni (ղեկավար կոմիտե)՝
Սեդա Մարթայեան, պատվավոր նախագահ
Անուշ Թոռունյան, նախագահ
Ռիտա Փաբիս, քարտուղար
Սուսաննա Ավջյան, խորհրդական
Աննա Բլուրցյան, խորհրդական
Սաբրինա Մոնթի, խորհրդական
Զարուհի Պողոսյան, խորհրդական

¹ http://armdaily.am/?p=71040&l=am
² http://armdaily.am/?p=71301&l=am&fbclid=IwAR1nWJIo8-myoM2WtZDy0nNgfODshHsq
BorwsDP5AyDgwBUwfEJKuUcnFlQ



Vahe m.v.

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.