|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
31- luglio- 2020 : Giivani armeni d'Italia e la manifestazione nella piazza di Montecitorio e le lettere ai Senatori e parlamentari della Repubblica Italiana
|
Իտալիայի Հանրապետության Խորհրդարանի
Սենատի և Ներկայացուցիչների Պալատի
Արտաքին Գործերի Հանձնաժողովին
Իտալիայի Հանրապետության Նախարարների Խորհրդի Նախագահությանը
Բաց Նամակ
Մենք՝ Իտալիայի ողջ հայերս, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հայրենակիցների հետ միասին, ցանկանում ենք լսելի դարձնել մեր ձայնը, որն արդեն տևական ժամանակ մնացել է լռության մեջ: Շատ երկար ժամանակ է մատնվել լռության, մնացել առանց արդարության և երկար ժամանակ մնացել խաչի գամված՝ լուռ տառապելու: Մեր ձայնը պետք է վեր բարձրանա, այն պետք է բոլորը լսեն: Մենք պահանջում ենք արդարություն և խաղաղություն:
Մենք՝ հայերս, պատմության մեջ աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Ցավոք, դարեր շարունակ անարդարացի կերպով ենթարկվել ենք ջարդերի ու հալածանքների նրանց կողմից, ովքեր իրենց անմարդկային արարքների պատճռով այսօր զրկվել են «մարդ արարած» կոչվելու իրավունքից։ Բայզ այսօր, այստեղ չենք եկել լացելու և հիշելու, թե որքան անմեղ մարդիկ են կոտորվել, սպնվել, մասնատվել դարեր ի վեր, մինչև մեր օրերն:
Մենք այստեղ չենք եկել, որպես անցյալ դարասկզբին անպատիժ մնացած և ժխտված առջին ցեղասպանության զավակներ, ցեղասպանություն վերապրածների կամ զոհվածների ժառանգներ: Մենք այստեղ ենք խաղաղության համար: Մենք միշտ ենք եղել խաղաղության կողմնակից: Բայց խաղաղության համար մեզ պետք է չանհանգստացնել:
Մինչև մեր հանդեպ ռազմական ագրեսիան չդադարեցվի, խաղաղություն ծնունդ չի առնի: Այստեղ ենք՝ Իտալիայի և Եվրոպայի կարևորագույն կառույցների առջև, ամբողջ մի ժողովրդի անունից: Այն ժողովրի, որը համարվել է Իտալիայի եղբայր՝ Հռոմի ծննդյան պահից ի վեր: Այն ժողովրդի, որի անունն անմահացված է Աուրելյան մարմարե սյանը՝ Montecitorio-ից մի քանի քայլ հեռավորոթյան վրա։ Հայ ժողովրդի անունից մենք պահանջում ենք արդարություն:
Արդարություն հայ ժողովրդի համար:
Արդարություն Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի համար:
Հայաստանի Անկախ Հանրապետության տարածքում ռազմական լարվածությունը խստացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը ռազմական հարձակում իրականացրեցին՝ նպատակ ունենալով գրավել Տավուշի մարզում գտնվող «Անվախ» հայկական սահմանային դիրքերը, Հայաստանի Հանրապետության սահմանին, նրա լիակատար ինքնիշխան տարածքում:
Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Ալիևը բացահայտորեն ցույց է տվել իր մտադրությունը` վերջ տալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններին` սպառնալով Ղարաբաղյան հակամարտությունը ագրեսիվ կերպով լուծելու: Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին, հակառակորդը հարվածեց մեկ այլ ուղղությամբ, որը ենթադրաբար պատրաստ չէր պաշտպանվելու։ Նպատակն այն էր՝ անսպասելի հարվածով իրականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության միֆը՝ ջախջախելով հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը, ենթարկելով այն ռազմական ձախողման և ի վերջո հարձակվել Արցախի Հանրապետության վրա, որն արդեն հայտնված կլիներ ծայրահեղ ծանր իրավիճակում։ Այնուամենայնիվ, ադրբեջանական ակնկալիքները չիրականացան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցուցաբերեցին բացարձակ բարձր մարտունակություն՝ երաշխավորելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն և խափանելով Ադրբեջանի գործող նախագահի տասնամյակ ու կես ստեղծած առասպելը՝ կապված ադրբեջանական բանակի արդյունավետության և անպարտելիության հետ:
Այս գործողություններով Ադրբեջանը նաև զգալի վնասներ պատճառեց այն երկրներին, որոնք ունեն նրա հետ ընդարձակ տեխնիկատնտեսական համագործակցություն, քանի որ հայկական զինված ուժերի կողմից խոցվեց ամբողջ աշխարհում անխոցելի համարվող իսրայելական արտադրության HERMES 900 մակնիշի անօդաչու թռչող սարքը, ի պատասխան հակառակորդի ագրեսիայի:
Մենք պետք է նկատենք նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գթասիրտ վերաբերմունքը սեփական զինծառայողների կյանքի նկատմամբ, որոնք ուղարկվում են կանխատեսելի մահվան, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առջև դրված առաջադրանքն ակնհայտորեն անհնար է:
Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարության կողմից ձեռնարկված սադրանքները շատ ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով թաքցնել իր ձախողումը, սկսել է թեզ մշակել, որ հայկական զինված ուժերը պատրաստվում են թիրախավորելու Ադրբեջանում գտնվող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքը: Դա արվում է, որպեսզի Հայաստանը ներկայացվի որպես համաշխարհային սպառնալիք։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը պարզապես հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային գրոհ նախաձեռնել և հարվածել ՄԵԾԱՄՈՐՒ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ: "Ճիշտ է, որ Հայաստանը ի վիճակի է երաշխավորել իր սեփական անվտանգությունը, ներառյալ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ, բայց սա ապացույց է, որը պետք է միանշանակ համարվի մարդկության դեմ ուղղված հանցագործություն. նման արարքն աննախադեպ սպառնալիք է մարդկությանը և նման ահաբեկչությունը պետք է ստանա համարժեք միջազգային արձագանք": Այս վերջին օրերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային անվտանգությանը։
Մենք դիմում ենք իտալացիներին, և Եվրոմիության բոլոր ժողովուրդներին, ովքեր սիրում են խաղաղությունը՝ աչք չփակել ահաբեկչական այս սպառնալիքների վրա, որոնք այսօր, ավելին քան երբևէ, հայերի և Հայաստանի առջև են ծառացած: Ադրբեջանի հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանում տեղակայված Մեծամորի ատոմակայանին, պետք է միանշանակ համարվի մարդկության դեմ ուղղված հանցագործություն, քանի որ նման գործողությունը աննախադեպ ահաբեկչություն է։ Այդ սպառնալիքը պետք է դատապարտվի, և Ադրբեջանը պետք է հրաժարվի իր պետական ահաբեկչությունից և վերադառնա կառուցողական դաշտ, որպեսզի կարողանա շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: Նման աննկարագրելի մասշտաբի սպառնալիքը՝ երկրորդ Չեռնոբիլը, չի կարող վերաբերել միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլ նաև Իտալիային և Եվրոպական մյուս պետություններին, քանի որ միջուկային աղետը չի Նախատեսում պետական սահման, այլ կարող է ազատորեն տարածվել ամենուր։
Մենք դիմում ենք ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏԻ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ՝ հրադադարի ռեժիմի խախտումների մշտական հռչակագրային ցիկլից դուրս գալու և հրադադարի ռեժիմի պահպանման համար՝ ստեղծելու հուսալի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳ:
Այս ռազմական հարձակման թիրախը Լեռնային Ղարաբաղն է՝ Արցախի Հանրապետությունը: Առաջին անգամ Իտալիայում, խաղաղ ցույցի տեսքով ձայն է տրվում ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՐԹՅԱՆ՝ ԱՐՑԱԽՒ ժողովրդին: Երկար և հաստատուն խաղաղության, ազատության միակ արդար ճանապարհը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱՐՑԱԽՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է: Այս ժողովուրդը երբեք չի ներկայացվել նրանց կողմից, ովքեր անամոթաբար և անպատժելիորեն կեղծում են պատմությունը և նրանց՝ ովքեր սպառնում են ահաբեկչությամբ ոչ միայն Հայաստանին այլև ամբողջ աշխարհին: Միջազգային հանրությունը նախ և առաջ պետք է հաշվի առնի ժողովրդի ինքնորոշման հաստատուն կամքը: Այս իմաստով, 1991-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղն արդեն անցկացրել է անկախության հանրաքվե՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ, որն ընթացել է համաձայն սովետական օրենքի՝ «ԽՍՀՄ-ից տարանջատվող հանրապետությունների 3-րդ բանաձևի ընթացակարգով:»:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արդեն 30 տարի է ինչ ինքնորոշվել է և ունի իր ազգային, պատմական, մշակութային և կրոնական ինքնությունը, արմատավորված՝ հազարամյակների ընթացքում կերտված ավանդույթներով ու դարերի անհերքելի պատմությունով: Արցախի հանրապետությունն արդեն կատարել է իր օրինական և հիմնավորված ընտրությունը և խնդրում է Իտալիային, Եվրոմիությանը և ՄԱԿ-ին ճանաչել իրականությունն այնպես՝ ինչպես որ կա, որն անփոփոխելի է, ընդգծում ենք հազար անգամ Արցախի հանրապետության ժողովրդի կողմից :
Հարավային Կովկասում հնարավորինս երկարատև և կայուն խաղաղություն ձեռք բերելու և հասկանալու համար թե, որոնք պետք է լինեին աշխարհի տարբեր պետությունների դիրքորոշումները՝ անհրաժեշտ է պատմության մեջ մի փոքր հետադարձ քայլ կատարելու:
- Ադրբեջանն իր պատմության մեջ երբևէ չի ունեցել լիարժեք և արդյունավետ ինքնիշխանություն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և այն կարելի է վիճարկել 1918 թվականից ի վեր ցանկացած պատմական շրջանում: Միջազգային հանրությունը, մասնավորապես Ազգերի Լիգան երբևիցե չճանաչեց 1918-1920թթ. Ադրբեջանի Հանրապետությունը, վիճարկելով այն փաստը, որ հնարավոր չէր որոշել, թե որոնք էին սահմանները, որոնց տարաքում Ադրբեջանի կառավարությունն կկարողանար ունենալ իրական լիազորությունների իրավունք:
- Ադրբեջանի ազգային օրենսդրությունը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի վերացումը առանց Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի բնակչության համաձայնության, ամբողջովին խախտում է «բնակչության ինքնորոշման իրավունքի վեաբերյալ միջազգային նորմերը»: Այս իմաստով հարկ է ընդգծել, որ արդեն 1919-ի փետրվարին, ի նշան՝ բրիտանական մանդատի բողոքի, Արցախի միասնական ասեմբլեան, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պետությունը երբեք չի ճանաչել և երբեք չի ընդունել Ադրբեջանի Կառավարության իրավասությունը Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի նկատմամբ:
- 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը սկսում է իր անկախության գործընթացը ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան: Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվել են երկու պետություններ՝ Ադրբեջանի Հանրապետություն՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի տարածքում: Երկու պետությունների կայացումն էլ իրավական նույն հիմքերն ունեն, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետություն հիմնելը՝ սեփական ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, չի կարող դիտարկվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման շրջանակներում:
- 1991 թ-ին, Ադրբեջանը, մերժելով 1920-1991 թվականների խորհրդային իրավաբանական ժառանգությունը և հաստատելով այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920թթ.՝ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է, կորցնում է բոլոր դիրքերն այն տարածքներում, որոնք փոխանցվել են Խորհրդային Ադրբեջանին 1921-ի հուլիսին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ, եթե վերջինիս տեղափոխումը բռնի և ոչ օրինական էր, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախը կազմավորվել է այն տարածքում, որում Ադրբեջանի Հանրապետությունը երբևէ չի ունեցել իշխանություն:
- Արցախի հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը, ստեղծվել է միջազգային օրենսդրությամբ՝ անկախ պետության ստեղծման համար պահանջող սկզբունքների և հատկանիշների համաձայն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է որպես ազատ և ժողովրդավարական պետություն՝ ունենալով արդյունավետ ժողովրդավարական կառավարություն, ակտիվ քաղաքացիական հասարակություն և զարգացող տնտեսական շուկա:
- Միջազգային հանրությունը բազմիցս կրկնել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր տեսլականը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հիմնարար և արդար սկզբունքներով՝ «Ո՛չ ուժի օգտագործմանը, ոչ ուժի սպառնալիքին, համաձայն տարածքային ամբողջականության, իրավունքների հավասարության և ժողովուրդների ինքնորոշման »:
Միջազգային իրավունքի համակարգում ինքնորոշման իրավունքը վերապահված է այն ժողովուրդներին, որոնք այն օգտագործել են որպես վերջին հնարավոր միջոց, այսինքն՝ ազատվելով մի պետության ճնշումներից՝ հալածանքներից ու հետապնումներից ստեղծել Անկախ Սուբյեկտ: Ինչպես գիտենք, այն կոչվում է «շտկման բաժանման իրավունք»: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախը ձեռնամուխ է եղել ինքնորոշման ճանապարհին՝ դուրս գալու Ադրբեջանի կողմից ատելության, ռասիզմի և ճնշումների արատավոր շրջապատից: Այստեղ մենք պետք է հիշենք, նախևառաջ, Սումգայիթի և Բաքվի սարսափելի ջարդերը (կոտորածները), որոնք կազմակերպվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և համակարգված կերպով իրականացվել Ադրբեջանի հայ փոքրամասնության դեմ, 1988-ի փետրվարի վերջին և 1990-ի հունվարին: Ջարդերը սերտորեն կապված էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ, որն այնուհետև հանգեցրեց 1992 թ. Պատերազմին: Այս համատեքստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արցախցիներն ունեն լիարժեք ինքնորոշման իրավունք:
Վերոնշյալի մասին 1919-ի փետրվարի 19-ին որպես բողոքի նոտա, ԱՐՑԱԽԻ հայերի չորրորդ Համաժողովը՝ կտրականապես մերժելով Ադրբեջանի վերջնագիրը՝ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ՝ Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ընդգրկելու վերաբերյալ, սեփական, ինքնուրույն որոշմամբ Բրիտանական Հրամանատարությանն է դիմում հետևյալ խոսքերով.
«Խստորեն պնդելով ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ղարաբաղի հայ բնակչությունը հարգում է հարևան թուրք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և վճռականորեն բողոքարկում ամբողջ աշխարհի առջև Ադրբեջանի կառավարության այն փորձերը, որոնք նպատակ ունեն վերացնելու այս սկզբունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը երբեք չի ընդունի Ադրբեջանի իշխանությունը»:
Անցել է մեկ դար, ինչ այս արտահայտությունները գրվել և փաստագրվել են, երբ Արցախի ժողովուրդը այս որոշումները կայացրել է՝ անցկացրել ընդմիշտ պատմության մեջ: Արյունահեղության մի դար՝ հանուն մեկ սկզբունքի. ինքնութան համար արժեր պայքարել և մեռնել: Տառապանքի և հետապնդումների ամբողջ մի դար, մի ժողովրդի դեմ, որին չի տրվում՝ ընտրության իրավունք, կյանքի իրավունք, ինքնորոշման համընդհանուր իրավունք:
Թե՛ Թուրքիան, և թե՛ Ադրբեջանը պետք է վերջապես հասկանան, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ մեր ժողովուրդը, անասելի դժվարությունների և իր պատմության ամենալուրջ փորձությունների շարքում, ձեռք է բերել բարձր դիմադրություն և լավ գիտի՝ ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության արժեքը: Հենց այս իրազեկության համար է, որ այսօր մենք, ովքեր աշխարհին ներկայանում ենք որպես հնագույն մշակույթ և միևնույն ժամանակ որպես լիարժեք զարգացող երիտասարդ պետություն, ձգտում ենք երկխոսության, քաղաքակրթությունների և ազգերի միջև կայուն խաղաղության հաստատման:
Հույսով լի սրտերով դիմում ենք Ձեզ, յուրաքանչյուրին՝ Իտալիայի Հանրապետության Սենատորներին, Պատգամավորներին և Նախարարներին սատարելու մեր հստակ դիրքորոշումն ու պաշտպանելու հազարամյա պատմություն ունեցող մի ժողովրդի, որի պատմությունն անխոս կիսվում է դարերից եկած Ձեր պատմության հետ:
Հարգանքներով ՝ մենք հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը:
Հռոմի հայ երիտասարդներ - giovaniarmenidiroma@gmail.com
Միլանի հայ երիտասարդներ - giovaniarmenidimilano@gmail.com
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ- frtirayr@gmail.com
Իտալա-հայկական բարեկամության ասոցիացիա «ZATIK» - zatik@zatik.com
Իտալիայի հայ քաղաքացիներ,
31/07/2020 Նախաձեռնության կազմակերպող՝ Դիանա Գաբրիեյան
ՀՌՈՄ հեռ. 3334927389
---------------------
Parlamento della Repubblica Italiana
Camera dei deputati
Ministero degli Affari Esteri e della Cooperazione Internazionale
ՀՀ կառավարություն
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
Embassy of Armenia to the Holy See / Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն
Ambasciata d'Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Արցախի կառավարություն / Artsakh Government
Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs
https://m.facebook.com/story.php?story_fbid=1588037841370354&id=100004924596253
v,m.,v
|
|
|
|
|