Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

18.Giug. 2020 : Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը
Այսօր Հայաստանյայց Եկեղեցին տոնում է մեր հավատքի հիմնադիր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը սկիզբ դրեց հայոց մեծ դարձի:
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Հայոց հեթանոս Տրդատ թագավորի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերի նահատակումից հետո, արքան ծանր հիվանդանում է։ Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ արձակված սուրբը իր աղոթքներով բուժում է արքային` դարձնելով նրան քրիստոնեական հավատքի հետևորդը և նրա քարոզչության հովանավորը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Սկզբնաղբյուր․ ilooys.com https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02KwBUT9n7Nm2pYptKMSvPNZUr2PMdGskSFBehzm1F1WXbfjeZ5V11iENjyigFsKaYl&id=100053299060129

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.