|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
14 Ap.2025 : LETTERA APERTA ALLA SANTA SEDE, ALLA CEI, ALLA PONTIFICIA UNIVERSITÀ GREGORIANA
|
🔽 Կարդալ հայերեն
LETTERA APERTA ALLA SANTA SEDE, ALLA CEI, ALLA PONTIFICIA UNIVERSITÀ GREGORIANA
firmata dal Coordinamento organizzazioni e associazioni armene in Italia․
——————————
Il recente scandaloso convegno organizzato dall’Azerbaigian nella sede della Pontificia università Gregoriana - nel corso del quale sono state pronunciate parole contro gli armeni e sostenuto improbabili tesi a negazione della millenaria tradizione cristiana armena – ci offre spunto per rivolgere alle Istituzioni ecclesiastiche vaticane e italiane alcune domande che, lungi dall’apparire polemiche, vogliono rappresentare da un lato uno spunto di riflessione, dall’altro un monito affinché siano evitati in futuro analoghi “incidenti”.
Ci domandiamo infatti se sia noto che:
1) le rappresentanze diplomatiche azere siano solite organizzare eventi dal titolo apparentemente “innocuo” che si dimostrano però niente altro che azioni politiche contro l’Armenia e il popolo armeno (così come accaduto il 10 aprile scorso e in occasione di concerti tenuti presso parrocchie romane);
2) nel territorio armeno del Nagorno Karabakh (Artsakh), oggetto nel 2020 e nel 2023 di operazioni militari azere che hanno portato all’esodo totale della popolazione armena, chiese, monasteri e monumenti armeni cristiani siano stati e siano tuttora oggetto di distruzione, vandalismo o “restauro” al fine di eliminare ogni traccia armena in quella regione;
3) anche in passato le autorità dell’Azerbaigian abbiano distrutto chiese e manufatti armeni come accaduto ad esempio in Nakhjivan dove diecimila khatchkar (croci di pietra) di epoca medievale furono rase al suolo in località Julfa;
4) la tolleranza e multiculturalità sbandierata dall’Azerbaigian sia di pura facciata e non valga per qualsiasi cosa o persona che abbia anche solo lontanamente origine armena;
5) la teoria della chiesa armena che avrebbe spodestato quella albana non ha alcun fondamento e non è mai uscita fuori dai confini dello Stato azero ed è stata rispolverata dal regime azero solo dopo la conquista del Nagorno Karabakh (Artsakh);
6) l’offerta azera di sponsorizzazione di attività culturali o di restauro a favore della Santa Sede è solo uno squallido e offensivo tentativo di approfittare della buona fede delle Istituzioni ecclesiastiche al fine di promuovere le tesi negazioniste e razziste del regime di Aliyev;
7) in Azerbaigian, in questo momento, sono illegalmente detenuti e processati 23 prigionieri di guerra armeni (fra i quali le autorità della repubblica di Artsakh), ostaggi del regime azero.
Atteso quanto sopra, le scriventi associazioni e organizzazioni auspicano che la Santa sede e la CEI prendano ufficialmente le distanze dalle affermazioni fatte alla Gregoriana (tra le quali citiamo a titolo di esempio quella che gli armeni sono “anti-cristiani”) da funzionari di governo del regime azero e impartiscano disposizioni affinché non sia più consentito alle ambasciate dell’Azerbaigian di carpire la buona fede delle istituzioni cattoliche organizzando simili eventi.
Comprendiamo le ragioni diplomatiche che suggeriscono alla Santa Sede di mantenere buone relazioni con il regime dell’Azerbaigian e, proprio in virtù di queste relazioni, ci attendiamo anche un cristiano appello alla liberazione dei prigionieri armeni detenuti a Baku.
I regimi (come quello azero) prima o poi passano, i popoli cristiani (come quello armeno) restano, ma la loro pazienza e cristiana rassegnazione prima o poi svaniscono.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՆ, ԻՏԱԼԻԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻՆ (CEI) ԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԱԿԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
Իտալիայում գործող հայկական կազմակերպությունների և միությունների համադրող խորհուրդից։
————————————
Վերջերս Պապական Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի կողմից կազմակերպված սկանդալային համաժողովը, որի ընթացքում հնչեցին հակահայկական արտահայտություններ և փորձ արվեց հերքել հայ քրիստոնեական հազարամյա պատմությունը, մեզ հուշեց բարձրացնելու մի շարք հարցեր՝ ուղղված վատիկանյան և իտալական եկեղեցական կառույցներին, որոնք խուսափելով բանավեճային ոճից, հրավիրում են խորհելու և ներկայանում են որպես զգուշացում՝ ապագայում նմանատիպ «միջադեպերից» խուսափելու համար։
Հուսով ենք, որ տեղյակ եք հետևյալ հանգամանքների մասին․
1․Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար կազմակերպում են արտաքինից «անմեղ» թվացող միջոցառումներ, որոնք իրականում ծառայեցնում են քաղաքական նպատակների՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Այսպիսի օրինակ էր ապրիլի 10-ին տեղի ունեցած հիշյալ համաժողովը, ինչպես նաև Հռոմի որոշ եկեղեցիներում կազմակերպված համերգները։
2․ Արցախի տարածքում, որը 2020 և 2023 թվականներին ենթարկվեց ադրբեջանական ռազմական հարձակումների՝ հանգեցնելով տեղի ամբողջ հայ բնակչության հարկադիր տեղահանմանը՝ հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակութային կոթողները հայտնվել են ոչնչացման, վանդալիզմի կամ այսպես կոչված «վերականգնման» թիրախում, որի նպատակն է վերացնել հայկական պատմական ներկայության հետքերը։
3․ Ադրբեջանը նախկինում ևս իրականացրել է հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում, ինչպես օրինակ՝ Նախիջևանի Ջուղայի միջնադարյան գերեզմանատանը շուրջ տասը հազար խաչքարերի համակարգված ավերումը։
4․ Ադրբեջանի կողմից պարբերաբար գովազդվող կրոնական հանդուրժողականությունն ու «բազմամշակույթայնությունը», միայն քողածածկույթ են և չեն տարածվում այն ամենի վրա, ինչը նույնիսկ հեռակա առումով որևէ առնչություն ունի հայկականի հետ։
5․ Այն տեսությունը, թե Հայ Առաքելական Եկեղեցին իբր գրավել է Աղվանից եկեղեցու տեղը, որևէ պատմագիտական հիմք չունի, երբեք ընդունված չի եղել Ադրբեջանի սահմաններից դուրս, և այն շրջանառության մեջ է դրվել բացառապես Արցախի ռազմական նվաճումից հետո։
6․ Ադրբեջանի կողմից Սուրբ Աթոռին առաջարկվող «աջակցությունը» մշակութային նախաձեռնությունների ու վերականգնողական նախագծերի առընչությամբ՝ լոկ վիրավորական և ցինիկ փորձ են՝ եկեղեցական հաստատությունների բարեկամությունն ու հավատարմությունը շահարկելու սեփական ժխտողական ու ռասիստական գաղափարախոսությունը առաջ մղելու համար։
7․ Ներկայումս Ադրբեջանում անօրինական կերպով պահվում և դատվում են 23 հայ ռազմագերի (ներառյալ՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները), որոնք հանդիսանում են ադրբեջանական ռեժիմի պատանդներ։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ ստորև ստորագրող հայկական կազմակերպություններն ու միությունները ակնկալում են, որ Սուրբ Աթոռն ու Իտալիայի Եպիսկոպոսաց ժողովը պաշտոնապես կհերքեն Գրեգորյան համալսարանում ադրբեջանական ռեժիմի ներկայացուցիչների կողմից հնչեցված հայտարարությունները, այդ թվում՝ վիրավորական այն պնդումը, թե «հայերը հակաքրիստոնյա են», և կընդունեն համապատասխան միջոցներ՝ կանխելու Ադրբեջանի դեսպանությունների փորձերը մոլորեցնելու կաթոլիկ հաստատություններին՝ նման միջոցառումների կազմակերպման պատրվակով։
Հասկանում ենք Սուրբ Աթոռի՝ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու դիվանագիտական դրդապատճառները, և հենց այդ նկատի ունենալով, ակնկալում ենք քրիստոնեական ոգով ներշնչված կոչ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին։
Քաղաքական ռեժիմները, ինչպես ադրբեջանականն է, անցողիկ են, մինչդեռ քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, մնում են։ Սակայն նրանց համբերությունն ու քրիստոնեական հնազանդությունն էլ մի օր սպառվում են։
Asso.armeni . Lettera in Bilinguec
|
|
|
|
|